Կարծիք

05.07.2020 16:30


Արամոն, անաղուհաց քրդի շներն ու ֆեյքերի անարգանքի սյունը

Արամոն, անաղուհաց քրդի շներն ու ֆեյքերի անարգանքի սյունը

Նիկոլի ֆեյքերն ու գլխուղեղի թավիշով ծյոծկեքի լեգիոնը նոր թիրախ ունեն՝ Արամոն։ Պարզվում է, որ Արամոն ծախու մտավորական է, դավաճան է, նախկինների մնացորդ է ու փիս մարդ է։ Էն նույն Արամոն, որը նույն էդ սաստավի համար հերոս էր 2 տարի առաջ, երբ մասնակցում էր ցույցերի, մշակույթի նախարարություն էր փակում, առաջին հայտնիներից էր, որ կնոջ հետ Հրապարակի հարթակ բարձրացավ։ Այ էդ նույն Արամոն, որ հերոս էր էն ժամանակ, հիմա թիրախավորված է որպես հեղափոխության դավաճան։

Չէ, ինձ ճիշտ հասկացեք. ես ունեմ իմ անթաքույց վատ վերաբերմունքը 2018 թվականի ապրիլ-մայիսի պետական հեղաշրջման հանդեպ, ես վատ եմ վերաբերվել բոլոր դրվագներին, երբ հայտնիները էդ պիղծ հարթակի վրա էին բարձրանում ու մարդկանց շախի էին գցում, բայց այդքանով հանդերձ ես ոչ դատավորի մանտիա եմ հագնում, ոչ էլ ժողդատախազ եմ խաղում։ Վերջիվերջո՝ Արամոյի պես սխալվել է մեր ժողովրդի մեծ մասը ու լավ-վատ, հիմա էդ ա։ Չենք կարող ոչ ուրիշ ժողովուրդ ունենալ, ոչ ուրիշ Արամո։

Մենք երկու տարի է խոսում ենք, որ ոչ մեկ անսխալական չէ։ Այդ թվում՝ ճամփա փակողն ու հարթակ բարձրացողը։ Այդ թվում՝ Արամոն։ Մենք նաև ասում ենք, որ էդ սխալը կարելի է ու պետք է ուղղել, բայց դրա համար ամեն մեկն իր համար պետք է անցնի իր ապաշխարանքով ու քավարանով, և ոչ թե մեր առջև պետք է դա անի, այլ՝ սեփական խղճի առջև։ Ու այս տեսանկյունից ես հիմա Արամոյի կողմից եմ. այո՛, ինքը փողոց էր փակում, այո՛ ինքը հարթակ էր բարձրանում, բայց հիմա էդ մարդը հիասթափվել է, ինչպես հիասթափվել է փողոց փակողների մեծամասնությունը։

Զավեշտը նրանում է, որ Նիկոլենք էնքան անտաղանդ ու փնթի են, որ իրենց թվում է, որ կարող են մարդկանց զոռով իրենց կողքը պահել, ստիպեն, որ իրենցով հիանան, կամ էլ գոնե ծպտուն չհանեն։ Դրա համար էլ հիմա Արամոյի վրա քսի են տվել ֆեյքերին ու գլխուղեղի թավիշով ծյոծկեքի լեգիոնները։

Ֆեյքերին ու դրանց օպերատորներին ասելիք չկա, վաղուց է ասվել, որ ամենադաժան պատիժը վաղվա Հայաստանում այդ կաստան է ստանալու։ Գլխուղեղի թավիշով ծյոծկեքի լեգիոնն էլ լավ կաներ, որ հասկանար, որ իրենց արածը անաղուհաց քրդի շնություն է, որովհետև իրենց գլխուղեղի թավշացումը չէր լինի, եթե չլիներ Արամոն ու չլինեին այլ հայտնիներ, որոնք պոպուլյարիզացրեցին պետական հեղաշրջումը։ Ու հակառակը չպնդեք. Նիկոլը շուրջ մեկ տասնյակ կողմնակիցներով էր քայլել Գյումրուց, Երևանում շուրջ մի 200 հոգի էին, Ռադիոյի տունը գրավելիս, իրենց իսկ խոստովանությամբ, շուրջ 600 հոգի էին։

Ասածս ինչ է. Արամոյին համբերություն՝ իր քավարանով արժանապատվորեն անցնելու հարցում։ Թող իր օրինակը վարակիչ լինի և տարոսը մյուս մարդկանց, որոնք իրենց մեջ ուժ, տղամարդկություն և արժանապատվություն կգտնեն ամեն ոք՝ իր չափով գործած մեղքերը գոնե իրենք՝ իրենց խոստովանելու և այդ մեղավոր ընթացքից դուրս գալու համար։

Այս պրոցեսն անկասելի և անխուսափելի է, որքան էլ Նիկոլը իր բնից թարախ ժայթքի, որքան էլ ՊՈԱԿ-ը ֆեյքեր ու քֆրչի ծյոծկեք մաոբիլիզացնի։ Թավիշը մի վիրուս էր, որով վարակվեցին մեր պետության օրգանիզմի միլիոնավոր առողջ ու վտիտ բջիջներ, հիմա իմունային համակարգը արթնացել է ու աստիճանաբար վարակված բջիջները առողջանում են և զուտ ժամանակի հարց է, թե երբ էդ թավշյա վիրուսը թարախի տեսքով դուրս կմղվի մեր պետության օրգանիզմից։

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը