Բաց են Երևանի սրճարանները և մարդիկ նստած վայելում են սուրճ, պաղպաղակ, հյութեր։ Երեկ ընկերոջս հետ Կոմայգու սրճարանում, փորձելով պահպանել սոցիալիստական, ներեցեք սոցիալական հեռավորությունը, դեմ-դիմաց նստած սրճում ու զրուցում էինք։ Երբ ելանք և քայլելով գնում էինք դեպի այգու ելքը, նկատեցինք, որ մեն-մենակ այգու նստարանին նստած, բոլոր զբոսնողներից առնվազն 7մ հեռավորության վրա քաղաքացուն է մոտեցել ոստիկանն ու տուգանում է դիմակ չկրելու համար։
Հարգելի պետական այրեր և մայրեր, բացատրեք խնդրում եմ օրենքի տրամաբանությունը։ Փաստորեն կարելի է առանց դիմակի սրճարաններում մոտ մոտի նստել, նույնպես առանց դիմակի փողոցում քայլելով պաղպաղակ ուտել, հյութ կամ սուրճ խմել, բայց նստարանին այլ մարդկանցից մեծ հեռավորության վրա առանց դիմակի հանգստանալ չի կարելի։
Անտրամաբանական «տրամաբանություն»
Բաց են Երևանի սրճարանները և մարդիկ նստած վայելում են սուրճ, պաղպաղակ, հյութեր։
Երեկ ընկերոջս հետ Կոմայգու սրճարանում, փորձելով պահպանել սոցիալիստական, ներեցեք սոցիալական հեռավորությունը, դեմ-դիմաց նստած սրճում ու զրուցում էինք։
Երբ ելանք և քայլելով գնում էինք դեպի այգու ելքը, նկատեցինք, որ մեն-մենակ այգու նստարանին նստած, բոլոր զբոսնողներից առնվազն 7մ հեռավորության վրա քաղաքացուն է մոտեցել ոստիկանն ու տուգանում է դիմակ չկրելու համար։
Հարգելի պետական այրեր և մայրեր, բացատրեք խնդրում եմ օրենքի տրամաբանությունը։ Փաստորեն կարելի է առանց դիմակի սրճարաններում մոտ մոտի նստել, նույնպես առանց դիմակի փողոցում քայլելով պաղպաղակ ուտել, հյութ կամ սուրճ խմել, բայց նստարանին այլ մարդկանցից մեծ հեռավորության վրա առանց դիմակի հանգստանալ չի կարելի։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից