Քաղաքական

05.07.2020 15:55


Սահմանադրության շրջանակից դուրս եկող ցանկացած պետական իշխանություն ոչ լեգիտիմ է. Գոռ Հովհաննիսյան

Սահմանադրության շրջանակից դուրս եկող ցանկացած պետական իշխանություն ոչ լեգիտիմ է. Գոռ Հովհաննիսյան

Սահամանդրության գերակայությունը ոչ մի իմաստ չէր ունենա, եթե չլիներ մի մարմին, որը պիտի հետեւեր սահմանադրության պահպանմանը իշխանության բոլոր ճյուղերի կողմից եւ դա սահմանադրական դատարանն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին, Գոշավանքում ընթացող «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2-րդ խորհրդաժողովի ժամանակ ասաց սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը:

«Շնորհավորում եմ բոլորին սահմանադրության տոնի առիթով։ Այս տոնը չափազանց կարեւոր է ցանկացած պետության կյանքում, այդ թվում՝ նաեւ Հայաստանի Հանրապետության համար եւ պետք է ըստ այդմ չափազանց լուրջ ուշադրության ու հարգանքի արժանանա։ Սահմանադրությունը պետության սահմանադրական կարգն է, որը բովանդակում է պետության գործունեության եւ քաղաքացիների հետ նրա հարաբերության հիմնարարլ կանոնները։ Սահմանադրությունը նորմատիվ գործողություն ունեցող օրենք է, որը կոնկրետ ՀՀ-ում եւ շատ այլ պետություններում տեքստի ձեւով ամրագրված է մեկ փաստաթղթում։ Սահմանադրությունը առաջին անգամ ստեղծվում է սահմանադիր իշխանության կողմից ինչպես դա տեղի է ունեցել ՀՀ-ում 1995թ. հուլիսի 5-ին եւ դրանից հետո Սահմանադրությունը կարող է փոփոխվել բարդեցված ընթացակարգով, ՀՀ պարագայում՝ հանրաքվեի միջոցով կամ ԱԺ կողմից՝ կախված նրանից, թե սահմանադրության որ նորմերը պիտի փոփոխվեն։ Բոլոր դեպքերում ԱԺ կողմից սահմանադրության փոփոխության համար նախատեսված է ձայների որակյալ մեծամասնություն եւ պետք է հիշել, որ սահմանադրությունը ստեղծում է սահմանադիրը եւ փոփոխում է սահմանադրություն փոփոխող օրենսդիրը։ Սահմանադրություն փոփոխող օրենսդիրը ենթակա է սահամանդրին։ Սահմանադրությունը իրավանորմերի պետական համակարգի ամենաբարձր աստիճանին է գտնվում այն մյուս բոլոր ազգային իրավանորմերի հանդեպ ունի գործողության բացառիկ առաջնություն եւ ամբողջ ծավալով կաշկանդում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններին՝ իբրեւ անմիջական գործող իրավունք։ Յուրաքանչյուր իրավանորմ պարտադիր պետք է մեկնաբանվի ու կիրառվի սահմանադրության իմաստով, իսկ սահմաանդրությանը հակասող նորմերն անվավեր են։ Եւ սահամանդրության այս գերակայությունը ապահովելու համար գոյություն ունի սահմանադրական արդարադատություն սահմանադրական դատարանի միջոցով»,-ասաց նա։

Շարունակելով` սահմանդրագետն ասաց, որ Սահմանադրությունը կազմակերպում է պետական իշխանությունը, կարգավորում է բարձրագույն պետական մարմինների ձեւավորման եւ համալրման կարգը, ինչպես նաեւ այդ մարմինների իրավասությունները եւ սահմանում է պետական իրավական ակտերի գործողության նախապայմանները։

«Բոլոր մյուս իրավական ակտերը պետք է ստեղծվեն սահմանադրությամբ նախատեսված կարգով։ Սահմանադրությունը բացի այդ պարտադիր մասշտաբ է քաղաքականության եւ պետական իշխանության իրականացման համար։ Քաղաքականությունը, այսպիսով, պետք է իրականացվի միայն սահմանադրության սահմանների ներսում։

Պետական իշխանությունը միայն այն ժամանակ է լեգիտիմ, երբ հիմնվում է Սահմանադրության վրա եւ մնում է դրա շրջանակում։ Սահմանադրության շրջանակից դուրս եկող ցանկացած պետական իշխանություն ոչ լեգիտիմ է, հակասահմանադրական ու անվավեր»,-ասաց նա։

Նրա խոսքով` Սահմանադրությունը պայմանականորեն բաժանում ենք երկու մասի` մի մասը պետության կազմակերպման իրավունքն է. «Դրա ներքո նկատի ունենք Սահմանադրության այն դրույթները, որոնք կարգավորում են երկրի պետական կարգի սկզբունքները, պետության բարձրագույն պետական մարմինների համակարգը, դրանց լիազորությունները, փոխհարաբերությունները, այլ իրավական ակտերի ընդունման»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը