Վարդենիս-Ապարան ավտոճանապարհին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և կողաշրջվել
Հուլիսի 5-ին, ժամը 07:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ապարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հարութ Հ․, ծնված 1961 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և կողաշրջվել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել։