8 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 706 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28 606-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 642-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 16 140, փաստացի բուժվողներինը՝ 11 824: Մեկ օրում թեստավորվել է 2437 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 122 682 քաղաքացի: