Հայ ժողովուրդն իր պահանջների համար նախապես վճարել է
Շուրջ մեկ դար առաջ կատարված պատմական իրողությունը շարունակվում է մեկնաբանվել սխալ արտահայտությամբ: Սխալներն ու վրիպումները կատարվում են ոչ միայն օտարների կողմից, այլ շատ հաճախ հայերի կողմից: Հայ պատմաբանների, Հայաստանի պետական պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների, հեռուստատեսությամբ, թերթերով և վերջապես պարզ ժողովրդի կողմից:
Փորձենք գտնել այն ճշգրիտ մեկնաբանումն ու սահմանումը, որը անսխալ կբնորոշի պատմական անժխտելի իրողությունը.
Հայոց աշխարհ, հայոց լեզու, հայոց լեռներ… Այո, այս բոլորը հայոց են եղել հազարամյակներ շարունակ ու հայոց կմնան այնքան ժամանակ, ինչքան ժամանակ գոյատևելու է հայ ժողովուրդը:
«Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը սխալ է: «Հայկական ցեղասպանություն» չկա, «հայերի ցեղասպանություն» դարձվածքը նույնպես սխալ է , իսկ «Հայաստանի ցեղասպանություն » արտահայտությունը լիովին անիմաստ է : Անորոշ է նաև « թուրքերի ցեղասպանություն» գրելաձևը:
3. Անգլերեն լեզվով մշտապես օգտագործվող The Armenian Genocide դարձվածքը նույնպես սխալ է: Ճիշտ է Genocide against the Armenian . Գերմաներեն՝ Der völkmord an den Armenien
Կոպիտ սխալ է , երբ Հայաստանում ու սփյուռքում տպվող քարտեզների վրա Արևմտյան Հայաստանի տարածքի վրա անթույլատրելիորեն գրում են «Թուրքիա»: Եթե մենք համոզված չենք, որ այդ տարածքը մեր հայրենիքի մեկ մասն է, ապա օտարներին համոզելն առավել դժվար գործ է:
Թուրքիան որպես երկիր և թուրք ժողովուրդ, պաշտոնապես գոյություն չուներ, երբ հայոց դեմ գործադրվեց ցեղասպանություն: Այս պատմական փաստը հույժ կարևոր է:
Մեր գրականության մեջ համարյա շարունակաբար օգտագործվում է՝ «հայերի ցեղասպանությունը Թուրքիայում» սխալ արտահայտությունը: Այս սխալը կրկնում են օտարները: Այն անճիշտ տպավորությունն է թողնվում, թե հայերը եղել են մի կրոնական փոքրամասնություն Թուրքիայում և անհանդուրժողականության հետևանքով բնաջնջվել են:
ՀԱՅՈՑ ԴԵՄ ԳՈՐԾԱԴՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ծրագրված իրագործվել է Օսմանյան կայսրությունում, որի կազմի մեջ էր գտնվում նաև Հայաստանի արևմտյան հատվածը: Իրավաբանական ճշգրիտ արտահայտությունը հետևյալն է.
ՀԱՅՈՑ ԴԵՄ ԳՈՐԾԱԴՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ :
Հայերը ցեղասպանության են ենթարկվել իրենց երկրում՝ Արևմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրության կողմից ծրագրված միջոցներով: Այս ճշգրիտ մեկնաբանությանը հետևում է, որ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը կորցրել է իր հայրենիքի Արևմտյան մասը ու նրա բնակչությունը, մշակույթն ու նյութական հարստությունը, ուստի Օսմանյան կայսրության իրավահաջորդող Թուրքիայի Հանրապետությունը (1923 թ.) պարտավոր է փոխհատուցում կատարել Հայաստանի Հանրապետությանն ու սփյուռքին:
Անկախությունից հետո Հայաստանում և սփյուռքում Ֆաշիզմի դեմ առաջադեմ մարդկության, այդ թվում նաև հայ ժողովրդի տարած հաղթանակին, իր արժանի գնահատականը չի տրվում: Հայ ժողովուրդը պատմության ընթացքում տուժած ու ցեղասպանության ենթարկված ժողովուրդ է, սակայն այս հողագնդի վրա հպարտորեն ապրող, ստեղծող ու կենսունակ ազգ է, որը իր մարդկային իրավունքների վերականգնման ու պաշտպանության ուղղությամբ արդարացի պահանջներն ունի: Հայոց դեմ գործադրված ցեղասպանությունը ոճրագործություն է համայն մարդկության դեմ, ուստի հայ ժողովրդի պայքարը հանուն արդարության, նույնպես համամարդկային տարողություն ու բնույթ ունի:
Ոչ ոք մեր իրավացի պահանջներին կարևորություն չի տա, եթե մենք հանդես չգանք ուժեղի դիրքերից ու սեղանի վրա չդնենք մեր պահանջների համար նախապես վճարածի անդորրագիրը...
Մարդկությանը ֆաշիզմից փրկելու գործում փոքրաթիվ հայ ժողովուրդը մասնակցել է 600 000 իր ազատատենչ զավակներով, որոնցից 300 000- ը ընկան հերոսի մահով, իրենց կյանքը նվիրաբերելով Եվրոպայի ազատագրմանն ու մարդու իրավունքների պաշտպանության գործին:Ահա այն մեծագույն կապիտալն ու պահանջի իրավունքը, որը հայ ժողովուրդը պետք է ներկայացնի միջազգային հանրությանն ու կազմակերպություններին...
Մենք՝ հայերս, ըստ արժանվույն չենք գնահատում մեր ժողովրդի հսկայական ներդրումը մարդկությանը ֆաշիզմի ժանտախտից փրկելու գործում: Ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը իր մեջ ուժ է գտել փրկելու այլ ժողովուրդներին բնաջնջումից: Այստեղ հարկ է հաստատել, որ հարյուր հազարավոր հրեաների Auschwitz, Buchenwald, Zaisenhausen և այլ համակենտրոնացման ճամբարներից մահից փրկել են սովետական զինվորները, և այդ փրկարար գործին իրենց մասնակցությունն են բերել նաև մեր ազգի զավակները : Հրեաները պետք է առաջինը իրենք ճանաչեին հայոց դեմ գործադրված ցեղասպանության փաստը, դրանով իսկ վարձահատույց լինելով հայ ժողովրդին:
Պետք է վերջ դրվի խնդրողի դերում հանդես գալու հոգեբանությանը: Հայ ժողովուրդը թանկ է վճարել մարդկության ազատության համար և այսօր փոխհատուցում է պահանջում ...
Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր հայ խորապես գիտակցի ու համոզված լինի, որ մեր ժողովուրդը իր օրինական պահանջների համար նախապես վճարել է:
ՈՂԲԱՄ ՄԵՌԵԼՈՑ,
ԲԵԿԱՆԵՄ ՇԱՆԹԵՐ,
ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ...
Պ.Ս.
Արամայիս Միրզախանյան
Ապրիլ 2011
Ստոքհոլմ
Հ.Գ. Այս հոդվածի մեկ մասը նախապես տպվել է մամուլում:
Հայ ժողովուրդն իր պահանջների համար նախապես վճարել է
Շուրջ մեկ դար առաջ կատարված պատմական իրողությունը շարունակվում է մեկնաբանվել սխալ արտահայտությամբ: Սխալներն ու վրիպումները կատարվում են ոչ միայն օտարների կողմից, այլ շատ հաճախ հայերի կողմից: Հայ պատմաբանների, Հայաստանի պետական պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների, հեռուստատեսությամբ, թերթերով և վերջապես պարզ ժողովրդի կողմից:
Փորձենք գտնել այն ճշգրիտ մեկնաբանումն ու սահմանումը, որը անսխալ կբնորոշի պատմական անժխտելի իրողությունը.
Թուրքիան որպես երկիր և թուրք ժողովուրդ, պաշտոնապես գոյություն չուներ, երբ հայոց դեմ գործադրվեց ցեղասպանություն: Այս պատմական փաստը հույժ կարևոր է:
ՀԱՅՈՑ ԴԵՄ ԳՈՐԾԱԴՐՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ :
Հայերը ցեղասպանության են ենթարկվել իրենց երկրում՝ Արևմտյան Հայաստանում, Օսմանյան կայսրության կողմից ծրագրված միջոցներով: Այս ճշգրիտ մեկնաբանությանը հետևում է, որ ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը կորցրել է իր հայրենիքի Արևմտյան մասը ու նրա բնակչությունը, մշակույթն ու նյութական հարստությունը, ուստի Օսմանյան կայսրության իրավահաջորդող Թուրքիայի Հանրապետությունը (1923 թ.) պարտավոր է փոխհատուցում կատարել Հայաստանի Հանրապետությանն ու սփյուռքին:
Անկախությունից հետո Հայաստանում և սփյուռքում Ֆաշիզմի դեմ առաջադեմ մարդկության, այդ թվում նաև հայ ժողովրդի տարած հաղթանակին, իր արժանի գնահատականը չի տրվում: Հայ ժողովուրդը պատմության ընթացքում տուժած ու ցեղասպանության ենթարկված ժողովուրդ է, սակայն այս հողագնդի վրա հպարտորեն ապրող, ստեղծող ու կենսունակ ազգ է, որը իր մարդկային իրավունքների վերականգնման ու պաշտպանության ուղղությամբ արդարացի պահանջներն ունի: Հայոց դեմ գործադրված ցեղասպանությունը ոճրագործություն է համայն մարդկության դեմ, ուստի հայ ժողովրդի պայքարը հանուն արդարության, նույնպես համամարդկային տարողություն ու բնույթ ունի:
Ոչ ոք մեր իրավացի պահանջներին կարևորություն չի տա, եթե մենք հանդես չգանք ուժեղի դիրքերից ու սեղանի վրա չդնենք մեր պահանջների համար նախապես վճարածի անդորրագիրը...
Մարդկությանը ֆաշիզմից փրկելու գործում փոքրաթիվ հայ ժողովուրդը մասնակցել է 600 000 իր ազատատենչ զավակներով, որոնցից 300 000- ը ընկան հերոսի մահով, իրենց կյանքը նվիրաբերելով Եվրոպայի ազատագրմանն ու մարդու իրավունքների պաշտպանության գործին: Ահա այն մեծագույն կապիտալն ու պահանջի իրավունքը, որը հայ ժողովուրդը պետք է ներկայացնի միջազգային հանրությանն ու կազմակերպություններին...