Կարծիք

04.07.2020 13:21


ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ ամերիկյան դեղագործական ընկերությունների դեղերը պետք է բերեն, մեզ վրա փորձարկեն

ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ ամերիկյան դեղագործական ընկերությունների դեղերը պետք է բերեն, մեզ վրա փորձարկեն

Երեք փաստ և երկու հարց:

Փաստ առաջին: ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ «մեր նման երկրները» պետք է մասնակցեն, օրինակ, ամերիկյան դեղագործական ընկերությունների կողմից իրականացվող կլինիկակական փորձարկումներին: Այսինքն՝ նոր ստացված դեղերը բերեն, մեզ վրա փորձարկեն ու, եթե արդյունքը դրական լինի, արդեն «ինդուստրիալ մակարդակով» այդ միջոցներն արտադրվեն ու կիրառվեն աշխարհում:

Փաստ երկրորդ: ՀՀ առողջապահության նախարարը մեր քաղաքացիներին տարատեսակ պատվաստումներ` այդ թվում տխրահռչակ Գարդասիլն անելու ամենամեծ ջատագովն է:

Փաստ երրորդ: ՀՀ առողջապահության նախարարն արդեն բանակցում է պատվաստանյութեր արտադրող տարբեր ընկերությունների հետ, որպեսզի Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ (թե՞ կլինիկական փորձարկումներ) իրականացվեն:

Հիմա հարցերս: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ կորոնավիրուսն այսպես տարածվեց Հայաստանում: Եվ երկրորդ հարցս` այսքանից հետո ի՞նչ անուն տալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Բացի ВОЗ-ի տղայից, իհարկե:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը