Կարծիք

04.07.2020 14:54


Սա ուղիղ կոչ է ՌԴ-ում ապրող այն սուբյեկտներին, որոնց «փայտով ծեծես», Հայաստան չեն գա

Սա ուղիղ կոչ է ՌԴ-ում ապրող այն սուբյեկտներին, որոնց «փայտով ծեծես», Հայաստան չեն գա

Ըստ օդում կախված, բայց շատ հավաստի լուրերի, Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի միջոցառումների շրջանակում Դավիթ Տոնոյանը հանդիպում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ և փոխանցում վարչապետ Փաշինյանի առաջարկը՝ հայտարարելով, որ ինքն ընդամենը բանագնաց է։

Առաջարկը վերաբերվում է ՀՀ-ի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զորքերի հետ քաշմանը հայ-թուրքական սահմանից։ Զրույցի ընթացքում հայկական կողմը նշել է, որ հայկական ուժերը ի զորու են ապահովելու հայ-թուրքական սահմանի պահպանությունը։ Հատկանշական է, որ հայկական Վիքիպեդիայի տիրույթում ռուսական 102-րդ ռազմաբազայի էջը դոմինանտաբար բաղկացած է «հանցագործություններ և միջադեպեր» բաժնից... սա որպես մտորման առիթ։

Սրան էլ եկեք գումարենք ռուսական հեռուստաալիքները արգելափակելու հետ կապված թնջուկը, որը արդեն մոտ մեկ ամիս է՝ արծածվում է ամենաբարձր օղակներում։

Որպես շարունակություն՝ Հանրային հեռուստատեսությամբ խոսում է հայատյաց նացիոնալիստ Ալեքսեյ Նավալնին, ընդ որում, ըստ «օդում կախված», բայց շատ հավաստի լուրերի, այդ աղմկահարույց հարցազրույցը պատրաստվել է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Նախ ասեմ, որ այս հարցազրույցից հետո հաջորդ հարցազրույցը ՀԱՅԱՍՏԱՆԻ հանրային հեռուստաընկերությունը կարող է եթեր տրամադրել Ռեզա Փահլավիին՝ պարսից վտարանդի թագաժառանգին, հետո Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվող Սահակաշվիլիին և վերջապես Ալիևին...

Բնականաբար, ռուսական կողմից պահանջել են շանտաժի լեզվով չխոսել և զգուշացրել են, որ դրանից տուժել են Հայաստանի ժողովուրդն ու ՌԴ-ում բնակվող մոտ 3 միլիոն հայերը։

Կարծում եմ, որ սա ուղիղ կոչ է ՌԴ-ում ապրող այն սուբյեկտներին, որոնց «փայտով ծեծես», Հայաստան չեն գա, բայց չգիտես, թե ինչ մոտիվացիայով, փրփուրը բերաններին սատարում են մեր «Քաջ Նազարին», ով օրինագիծ էր բերել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, ՀԱՊԿ-ը համարել էր անիմաստ կառույց, իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի մեղավոր՝ հռչակել էր Ռուսաստանին։ Ամեն դեպքում կարծում եմ, որ ՌԴ-ում բնակվող, այնտեղ արտագնա աշխատանքով իրենց ընտանիքը պահող հայերը լուրջ մտածելու խնդիրներ ունեն։ Եթե նույնիսկ Ձեր համար միևնույնն է Հայաստանի և Արցախի ճակատագիրը, հասել է պահը, որ մտածեք Ձեր անձնական ճակատագրի մասին, որին կարծում եմ՝ վտանգ է սպառնում...

Ուշքի՛ եկեք ժողովուրդ։ Հայաստանը արդեն մենակ է մնացել մոլորակի վրա։ Աշխարհի և ոչ մի երկիր չի ուզում լսել մեր մասին, առավել ևս որևէ գործ ունենալ մեր նման շանտաժիստ, մեծամիտ և կոռումպացված իշխանությունների հետ։ Եվ հեռու չէ այն պահը, երբ Ձեր սրտի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի օր իր «լայվերից» մեկով, անմեղսունակի հայացքով կհայտարարի՝ «...ենթադրենք թուրքերը մտել են Գյումրի իմ մեղքով, բա Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ ո
՞ւմ մեղքով են մտել...»

P.S. Հատուկ նրանց համար, ովքեր սիրում են գոռալ, թե Ռոբերտ Քոչարյանը ամեն բան վաճառեց Ռուսաստանին, և մեր երկաթգիծը ու այլ բաներ, այժմ արդեն մեր սեփականությունը չեն։

1. ՌԴ-ի հետ հարաբերությունը փչացնելուց հետո այդ երկաթգիծը ուղղակի դադարելու է աշխատել...
2. Այդ երկաթգծի բերած եկամուտը ՌԴ-ի համար համարժեք է Մոսկվայում գործող մի փոքր ՍՊԸ-ի վճարած հարկերի...
3. Հետաքրքրվեք գոնե, թե ինչպես էին թալանել այդ երկաթգիծը ՀՀ «հպարտ քաղաքացիները» մինչև այդ գործընթացը, արդյոք ի վիճակի
՞ էր Հայաստանը այն վերականգնելու՝ գտնվելով այն պարտքերի մեջ, որն այդ ժամանակ մենք ունեինք կամ արդյոք որպես «բիզնես պրոյեկտ» այն շահավե՞տ պրոյեկտ էր որևէ մի գործարարի համար։

Ես խոսեցի երկաթգծի մասին, սակայն այս 3 կետը գործում են նաև այն բոլոր օբյեկտների մասով, որի մասին այդքան ամպագորգոռ գոռում են որոշ «փուչ հայրենասերներ»։

P.P.S. Շրջելով Հայաստանում՝ կտեսնեք բազմաթիվ նախկին գործարաններ, որոնք գտնվում են փլուզված, ավերակ վիճակում։ Հավաստիացնում եմ Ձեզ, որ դրանք բոլորն ունեն «փուչ հայրենասերների» հոգեբանության տեր սեփականատերեր։ Այդպիսին էր լինելու այն Հայաստանը, եթե Ռոբերտ Քոչարյանը չիրականացներ «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, որի շրջանակներում կենսական անհրաժեշտություն հանդիսացող պարտքի դիմաց, Քոչարյանը ՌԴ-ին տվեց, այն ժամանակ ՀՀ-ի համար լիարժեք անպիտան «ավերակներ», ի միջի այլոց որոնցից շատերի վերակառուցումից հիմա օգտվում ենք և՛ մենք, և՛ Հայաստանը ոչնչացնողները։ Լավ եղեք Հայեր, ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅ ԿՈՉՎԵԼՈւ ԻՐԱՎՈւՆՔ ՈւՆԵՔ...

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը