Կարծիք

04.07.2020 12:50


Կորոնավիրուսի համավարակը Հայաստանում ի սկզբանե քաղաքականացվեց իշխանության կողմից

Կորոնավիրուսի համավարակը Հայաստանում ի սկզբանե քաղաքականացվեց իշխանության կողմից

Իսկ հիմա լուրջ.

Կորոնավիրուսի համավարակը Հայաստանում ի սկզբանե քաղաքականացվեց իշխանության կողմից:
Դեռևս փետրվարին վարչապետը ուներ ընտրություն՝
Ա) Պայքարել կորոնավիրուսի դեմ:
Բ) Պայքարել ՍԴ-ն զավթելու համար:

Իշխանությունն ընտրեց երկրորդը: Դժվար է ասել՝ այդ օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ գիտակցո՞ւմ էր, որ ամիսներ անց իր ընտրության արդյունքում հարյուրավոր մարդիկ են մահանալու, թե՞ սկզբում թերագնահատվեց Կորոնավիրուսի վտանգը, բայց արդյունքում երկիրը հայտնվեց առողջապահական կոլափսի մեջ:

Մարտի կեսից հայտարարված լոքդաունը արդյունք չտվեց ոչ թե այն պատճառով, որ «սենտիմենտալ» իշխանությունը չէր ցանկանում հպաաարտ ժողովրդին կարանտին պարտադրել: Այդ ողորմելի արդարացումը ՝ «մենք տապալեցինք համավարակի դեմ պայքարը, որովհետև բարի էինք» ծիծաղեցրեց նույնիսկ նիկոլականներին...

Իրականում վարչապետը հույսը չէր կորցնում, որ ապրիլին ամենաուշը մայիսին հանրաքվե է իրականացնելու, ուստի հանրաքվեից առաջ չցանկացավ «նեղացնել» իր ընտրողներին:

Այս անպատասխանատու և հանցավոր որոշման արդյունքում տապալվեց լոքդաունը՝ շղթայաբար տապալելով համավարակի դեմ պայքարը, տնտեսության տարբեր ճյուղեր, արժեցավ բազմաթիվ կյանքեր և ճակատագրեր:

Բանն այն է, որ ՀՀ-ում իշխանությունը զավթած օտարերկրյա գործակալական ցանցը պարտադրում է իր սեփական օրակարգը: Գործակալական ցանցին անհրաժեշտ էր օր առաջ ձևավորել իշխանությանը հնազանդ ՍԴ, որի միջոցով շփշփալով կվավերացնեն ամենակասկածելի ու կեղտոտ կոնվենցիաները:

500 մարդ ավելի կմեռնի, թե պակաս, գործակալական ցանցին չի հուզում, և ուրեմն, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի տարածման միայն մեկ պատասխանատու կա և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը