Լրահոս

04.07.2020 11:21


9 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

9 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27 900-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 9 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 634-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 451 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 935, փաստացի բուժվողներինը՝ 11 331: Մեկ օրում թեստավորվել է 2143 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 120 245 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը