Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ո՞ւմ է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը․ «Ժողովուրդ»
Դեռևս ապրիլի 23-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, որոշվել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլվելու են՝ ստեղծելով ԿԳՄՍՆ «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ որոշումից հետո, կարելի է ասել, իսկական խառնաշփոթ է սկսվել, քանի որ նախարարությունը պետք է որոշում կայացներ, թե ով է ղեկավարելու այդ կառույցը: Ըստ մեր տեղեկությունների՝ «Երևանի մշակույթի պետական քոլեջ»-ի ղեկավար Վրեժ Կիրակոսյանը, վստահ լինելով, որ ինքն է ղեկավարելու կառույցը, հանկարծակի տեղեկացել է, որ նախարար Արայիկ Հարությունյանըերրորդ մարդ ունի այդ կառույցի ղեկավարի պաշտոնի համար:
Ըստ մեր տեղեկությունների՝ նախարարի օգնական Արման Անդրիկյանը միջնորդել է, որպեսզի իր հոր ընկերը ղեկավարի կառույցը, որին էլ իր «դաբրոն» է տվել նաև նախարար Հարությունյանը: Մեր տեղեկություններով՝ այդ առումով քոլեջի տնօրինությունը շատ վրդովված է, ու վերջիններս պատրաստվում են առաջիկայում ասուլիսի միջոցով իրենց դժգոհությունը հայտնել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է տեղեկությունը ճշտել Վրեժ Կիրակոսյանից, սակայն վերջինս հայտարարեց, որ վատառողջ է և ասաց. «Ես քոլեջի հետ կապված առայժմ որևիցե հայտարարություն անելու ցանկություն չունեմ»»:
Խառնաշփոթ՝ ՊՈԱԿ-ի շուրջ. ո՞ւմ է ցանկանում ղեկավար նշանակել Արայիկ Հարությունյանը․ «Ժողովուրդ»
Դեռևս ապրիլի 23-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, որոշվել էր, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի մշակույթի պետական քոլեջ» և «Երևանի էստրադային ու ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլվելու են՝ ստեղծելով ԿԳՄՍՆ «Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ որոշումից հետո, կարելի է ասել, իսկական խառնաշփոթ է սկսվել, քանի որ նախարարությունը պետք է որոշում կայացներ, թե ով է ղեկավարելու այդ կառույցը: Ըստ մեր տեղեկությունների՝ «Երևանի մշակույթի պետական քոլեջ»-ի ղեկավար Վրեժ Կիրակոսյանը, վստահ լինելով, որ ինքն է ղեկավարելու կառույցը, հանկարծակի տեղեկացել է, որ նախարար Արայիկ Հարությունյանը երրորդ մարդ ունի այդ կառույցի ղեկավարի պաշտոնի համար: