32-ամյա վարորդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող ամուսիններին․ վրաերթի ենթարկվածներից 41-ամյա տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է
Այսօր՝ հուլիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Ա․ Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներինծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:
Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածներից 41-ամյա Արթուր Շ.-ն գիտակցության չգալով ՝ մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
32-ամյա վարորդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի հատվածով անցնող ամուսիններին․ վրաերթի ենթարկվածներից 41-ամյա տղամարդը գիտակցության չգալով՝ մահացել է
Այսօր՝ հուլիսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Ա․ Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: