Մարմինը արտաշիրիմելուց և դիահերձարան տեղափոխելուց հետո պարզվել է, որ իրենք, այնուամենայնիվ, շփոթած չեն եղել իրենց հարազատին
Գյումրեցի տատիկի կորած դիակի փնտրտուքներով պայմանավորված՝ համապատասխան մարմինները դիմել են Նոր Հաճնի բնակիչ Հովիկ Ադամյանի ընտանիքին, որպեսզի արտաշիրիմում անեն օրերս կորոնավիրուսից մահացած իրենց տատիկին։ Քանի որ Ադամյանների տատիկի մահվան օրը համընկնել է գյումրեցի տատիկի մահվան օրվա հետ, կասկածներ են եղել, որ նրանք սխալմամբ իրենց հանգուցյալի փոխարեն գյումրեցի տատիկի մարմինն են հողին հանձնել։ Հովիկ Ադամյանը NEWS.am-ին պատմեց, որ մարմինը արտաշիրիմելուց և դիահերձարան տեղափոխելուց հետո պարզվել է, որ իրենք, այնուամենայնիվ, շփոթած չեն եղել իրենց հարազատին։
«Արտաշիրիմում արեցին, տեսան, որ մեր տատիկն է, նորից բերեցինք, հուղարկավորեցինք։ Դա մեզ համար հաճելի չէր, համենայն դեպս այդ գյումրեցի տատիկի համար այդքան բան արեցինք»,-ասաց նա։
Արդյոք Ադամյանները միա՞կ ընտանիքն են, որ ստիպված է եղել արտաշիրիմում իրականացնել այս թնջուկը լուծելու համար, եւ արդյոք գյումրեցի կնոջ դին հենց արտաշիրիմմա՞ն արդյունքում են գտել, հստակ պարզ չէ։
«Դե կասկածներ կային, որ շփոթմունք է եղել։ Մենակ մերը չի եղել, մի քանի կասկածներ է եղել, տարել են, տեսել են, որ սենց է։ Հետո այնտեղ նայեցին, տեսան, որ այս, այն ազգանունների հետ կապված բաներ կան, հետո իմացան՝ որը որից հետո է․․․ Նայել են տարիքի հետ կապված, մի պահ մտածում էին, որ տղամարդու անուն–ազգանունով են դուրս գրել այնտեղից։ Իսկ էդ տատիկը ուրիշ անուն–ազգանունով մորգում պառկած է եղել, հիմա էս մեկին հանեցին, էն մեկից հանեցին, տեսան՝ չէ, վերջը տեսան, որ էդ տատիկը էնտեղ պառկած է՝ ուրիշ անուն– ազգանունով»,-ասաց Հովիկ Ադամյանը՝ նշելով, որ իր տեղեկությամբ, հիմնական խնդիրը եղել է սխալ գրանցված անուն–ազգանունը։
Ի դեպ, սա ընտանիքում առաջին կորուստը չէ կորոնավիրուսից։ Վերջին 14 օրվա ընթացքում մահացել էր նաեւ կնոջ ամուսինը։ Հովիկ Ադամյանն այս ընթացքում հասցրել է ծանոթանալ դիահերձարաններում տիրող իրավիճակին, գիտի՝ ինչպես են ճանաչման պրոցեսն իրականացնում եւ չի զարմանում, որ կարող էր նման բացթողում լինել։
«Ես մտել, տեսել եմ՝ ոնց են ճանաչում, լրիվ փաթեթավորված։ Գլուխը բացում են, նայում ես՝ աչքերը փակ են, քիթը փակ, ականջները փակ, մենակ ճակատ է ու մազեր, կկարողանա՞ն էդպես ճանաչել, պետք է լուրջ մտածեն, որ միգուցե նախօրոք նկարեն, կամ մի ուրիշ ձեւ, որովհետեւ հասկանալի է՝ կորոնավիրուս է»։

Մանրամասները՝ NEWS.am-ում։