Կարծիք

03.07.2020 19:46


Եթե ուզում եք, որ հայ մանուկները դառնան աղանդավորական և թշնամու հարձակման ժամանակ հրաժարվեն զենք վերցնելուց, հանեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից

Եթե ուզում եք, որ հայ մանուկները դառնան աղանդավորական և թշնամու հարձակման ժամանակ հրաժարվեն զենք վերցնելուց, հանեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից

Հարգարժա´ն պարոնայք պետական այեր,

Դուք կրում եք հավիտենական պատասխանատվություն Հայաստանի, հայ ժողովրդի այսօրվա և վաղվա համար:

Եթե ուզում եք, որ հայ մանուկները դառնան աղանդավորական և վաղը թշնամու հարձակման ժամանակ հրաժարվեն հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնելուց, ապա հանեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից:

Եթե ուզում եք, որ հայերը, հայրենի հավատից խոտորվելով, վաղն ուծանան, պավլիկյանների նման բուլղարանան, թոնդրակեցիների պես ասորանան, արևորդիների օրինակով քրդանան, ապա հանեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից:

Մի՞թե պարզ չէ, թե ինչո՞ւ է այդ առարկան մտցվել դպրոց:

Խորին հարգանոք` Աշոտ Մանուչարյան

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ

Այս խորագրի վերջին նյութերը