Լրահոս

03.07.2020 18:14


ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին

ԱԱԾ-ն սպառնացել է դատավոր Վահագն Մելիքյանին

«Փաստինֆո»-ի՝ Ազգային անվտանգության ծառայության աղբյուրների փոխանցմամբ, երեկ ԱԱԾ է հրավիրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանը։

ԱԱԾ-ում դատավորին ցույց են տվել իր մասնակցությամբ անձնական բնույթի տեսաձայնագրություն և պահանջել բավարարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ի նոր միջնորդությունը՝ անկախ դատավարական խախտումներից։

Կայքը փորձել է մեկնաբանություն ստանալ Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանից, սակայն վերջինս նշել է, որ կալանքի վերաբերյալ նոր միջնորդության մասին իրեն որևէ բան հայտնի չէ, իսկ ավելի ուշ արդեն չհաջողվեց նորից կապ հաստատել։

Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Մ.Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը, ինչի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել դատախազության կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը