Քաղաքական

03.07.2020 18:11

Խորհրդարանը ՍԴ-ից թարգմանություն է ուզում, չնայած որ այն իր մոտ է

Խորհրդարանը ՍԴ-ից թարգմանություն է ուզում, չնայած որ այն իր մոտ է

Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

Մեր հարցին ի պատասխան, արդարադատության նախարարության թարգմանչական կենտրոն-ՊՈԱԿ-ից ասացին, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը ՊՈԱԿ-ը թարգմանել և տրամադրել է նախարարությանն ու Ազգային ժողովին։ Իսկ թե ում համար կարող է այն հասանելի լինել, ասացին, որ որոշում է լիազոր մարմինը՝ Արդարադատության նախարարությունը:

ՄԻԵԴ-ի որոշումը ևս թարգմանվել է, բայց մեր զրուցակիցը ժամկետներ չկարողացավ նշել և հիշել՝ արդյո՞ք այն տրամադրվել է Ազգային ժողովին:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։