Կարծիք

03.07.2020 17:30


Ինչո՞ւ Ռուսաստանում գնացին փոփոխոխությունների սահմանադրաիրավական ճանապարհով, իսկ Հայաստանում՝ Սահմանադրության տապալման

Ինչո՞ւ Ռուսաստանում գնացին փոփոխոխությունների սահմանադրաիրավական ճանապարհով, իսկ Հայաստանում՝ Սահմանադրության տապալման

Ռուսաստանում, ինչպես և Հայաստանում հանրաքվեն հետաձգվել էր համավարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության պատճառով: Բայց ի տարբերություն թավշյա իշխանությունների՝ Ռուսաստանի իշխանությունները չգնացին օր առաջ Սահմանադրության մեջ կամայական փոփոխություններ կատարելու հակասահմանադրական ճանապարհով: Հանարքվեն անցկացվեց միայն արտակարգ դրության ռեժիմը ծնող հանգամանքները վերացնելուց հետո, մի բան, որը հստակ արձանագրված է նաև «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում:

Ինչո՞ւ Ռուսաստանում գնացին փոփոխոխությունների սահմանադրաիրավական ճանապարհով, իսկ Հայաստանում՝ Սահմանադրության տապալման: Պատճառը մեկն է՝ Ռուսաստանի իշխանությունները վստահ էին հաջողության հարցում, Նիկոլ Փաշինյանը, հակառակը, վստահ էր, որ հանրաքվեի անց կացման դեպքում «այո»-ն տապալված է: Նա հրաշալի էր հասկանում, որ հանրաքվեի անցկացման դեպքում խոսքը միայն առաջին հայացքից է վերաբերելու «այո»-ին, այն դառնալու էր, ըստ էության, վստահության հանրաքվե՝ պայթեցնելով մի շարք միֆեր՝ կապված «ժողովրդական» վարչապետի ու նրա ունեցած հանրային աջակցության հետ:

Փաշինյանը վերահաս ձախողումը կանխատեսել էր դեռ մարտի սկզբներին՝ մի քանի օր փողոցում բուկլետ ցրելուց և, համավարակի առկայության հանգամանքը միտումնավոր թաքցնելով, քարոզարշավ անցկացնելուց հետո:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը