Կարծիք

03.07.2020 17:13


Որևէ մեկին չի փրկելու «հրաման էի կատարում» արդարացումը

Որևէ մեկին չի փրկելու «հրաման էի կատարում» արդարացումը

Բոլոր այն ոստիկանները, ովքեր օրենք կխախտեն, պարտադիր կենթարկվեն քրեական պատասխանատվության: Որևէ մեկին չի փրկելու «հրաման էի կատարում» արդարացումը:

Եթե ապօրինի հրաման եք ստանում ու չկատարելու ելք չեք տեսնում, խորհուրդ եմ տալիս ազատվել աշխատանքից: Ավելի լավ է կարճ ժամանակով լինել գործազուրկ, քան երկար ժամանակով ազատազրկվել:

Ամեն դեպքում մի խորհուրդ ևս, փաստացի ֆիքսեք ապօրինի հրամանը՝ գրավոր պահանջեք, եթե գրավոր չի, բանավոր հրամանը ձայնագրեք:

Այս վերջին խորհուրդը, իհարկե, չի ազատի քրեական պատասխանատվությունից, սակայն հետագայում մեղմացուցիչ հանգամանք կարող է դիտվել:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը