Լրահոս

03.07.2020 15:49


Հարազատը սխալ մարդու դի է ճանաչել. Արսեն Թորոսյանն անդրադարձավ տատիկի դին չգտնելու հայտնի դեպքին

Հարազատը սխալ մարդու դի է ճանաչել. Արսեն Թորոսյանն անդրադարձավ տատիկի դին չգտնելու հայտնի դեպքին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին չգտնելու դեպքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թորոսյանն այս մասին խոսեց լրագրողների հետ զրույցում:

«Տեղի էր ունեցել շփոթմունք ճանաչման պրոցեսում, ինչպես նաև դիերի տեղափոխման պրոցեսում: Տեղի է ունենում ճանաչում, որն այս դեպքում սխալ է տեղի ունեցել, հարազատը ճանաչել է իր հարազատի դին, սակայն իրականում այդպես չի եղել: Հետո նրանք ներողություն են խնդրել, որ սխալ մարդու դի են ճանաչել»,-պարզաբանեց Թորոսյանը:

Նա նաև նշեց, որ շփոթմունքն ուղղվել է:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր՝ ահազանգ է ստացել, որ կորել է գյումրեցի մի տատիկի դի: ՀՀ առողջապահության նախարարությունն արձագանքել էր՝ մասնավորապես նշելով, որ մինչև պատգամավորի հայտարարությունը, նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքին, հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Հուլիսի 2-ին Զոհրաբյանը հայտնել էր, որ կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին գտնվել է: Նրան հուղարկավորել էին Նոր Հաճնում, ու արտաշիրիմում կարվի:

Այս խորագրի վերջին նյութերը