Կարծիք

03.07.2020 13:17


Լավ էլ «կակազում» էիք, ձեզ ի՞նչ եղավ

Լավ էլ «կակազում» էիք, ձեզ ի՞նչ եղավ

Փողոցում մի կակազող մարդ մի այլ անցորդի կակազելով հարցնում է, թե էդ կողմերում որտե՞ղ է կակազողների համար դպրոցը: Էս միամիտ անցորդն էլ, թե. «Տնաշեն, լավ էլ կակազում ես, դպրո՞ցն ինչդ է»:

Էս հին անեկդոտն ինչո՞ւ հիշեցի:
Ուրեմն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը գրել է, որ ՍԴ-ում ԱԺ ներկայացուցիչը «միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել 2020թ․ հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ և ՎՀ խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաև ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար»:

Տնաշեն, բա Վենետիկի հանձնաժողովի վերջին կարծիքը դեռ չստացած, ինչպե՞ս այն գնահատեցիք որպես աջակցություն, ու դեռ չկարդացած՝ օրենքի նախագիծ մտցրեցիք ու սղղացրիք ձեր թայֆայով: Լավ էլ «կակազում» էիք, ձեզ ի՞նչ եղավ:

Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը