Կարծիք

03.07.2020 13:15


Ուսադիրը դասալիքի կապրիզների իրականացման համար չէ

Ուսադիրը դասալիքի կապրիզների իրականացման համար չէ

Ոստիկանությունն, առանց որևէ հիմք ներկայացնելու, խոչընդոտելով ՍԴ դատավորի մուտքը ՍԴ, ոչ միայն իրավական, այլև բարոյական նորմերն է արհամարհում։

Ակնհայտ ապօրինի հրամանը չկատարելու, հետևապես քրեական պատասխանատվության չենթարկվելու փոխարեն, տիկնայք և պարոնայք իրավակիրառնե՛ր, հակառակը մի արեք՝ ակնհայտ ապօրինի հրաման կատարելու համար եթե ոչ այսօր, վաղը հաստատապես ենթարկվելու եք քրեական պատասխանատվության։

Իրավունքը մի կողմ՝ մի՞թե սպայական ձեր արժանապատվությունը թույլ է տալու՝ ինքներդ ձեր խղճի առաջ մաքուր լինեք, երբ այսօր իբրև թե ծառայելով պետությանը՝ ջուր եք լցնում Հայաստանի Հանրապետության կործանման ջրաղացին։

Հ.Գ. Ուսադիրը դասալիքի կապրիզների իրականացման համար չէ։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը