Կարծիք

03.07.2020 12:38


Հայաստանում վիճակը շարունակում է մնալ կայուն վատ՝ ամենավատը տարածաշրջանում (լուսանկար)

Հայաստանում վիճակը շարունակում է մնալ կայուն վատ՝ ամենավատը տարածաշրջանում (լուսանկար)

Հայաստանում վիճակը շարունակում է մնալ կայուն վատ՝ ամենավատը տարածաշրջանում։

Իրանում նորից սկսել է վատանալ, խոսում են արդեն 3րդ կամ 4րդ ալիքի մասին։ Ադրբեջանում էլ կարանտինից ժամանակից շուտ դուրս գալու փորձը բերեց իրավիճակի այնպիսի վատթարացման, որ տեղաշարժերի խիստ սահմանափակումներ են նորից մտցնում, մարդկանց փակում են տներում հուլիսի 5-ից մինչև 20-ը։

Փորձը ցույց տվեց, որ այն երկրները, որոնք ի սկզբանե վտանգը ընդունեցին ամենայն լրջությամբ, գնացին ամենակոշտ քայլերի, պոպուլիստական հովերին չտրվեցին, չշտապեցին, այս պահի դրությամբ ամենաշահածն են, այդ թվում և տնտեսական առումով։

Տարածաշրջանի բոլոր երկրներից ամենահեշտը և ամենակարճը Հայաստանի համար պիտի լիներ այդ տոտալ կարանտինը, քանի որ ամենափոքրը մեր ուղևորահոսքերն են, համեմատելի չէ ո՛չ Վրաստանի, ո՛չ Ադրբեջանի, առավել ևս Իրանի, Թուրքիայի կամ Ռուսաստանի հետ։

Գրաֆիկներում՝
1. գրանցված վարակակիրներն ըստ 1 մլն շնչի
2. «կորոնավիրուսից մահերը»* ըստ 1 մլն շնչի

Գրաֆիկներն ինտերակտիվ են, գրաֆիկների նկարագրություններում լինկերը կտամ, կարող եք ինքներդ էլ խաղաք։

Հ.Գ. Գնալով համոզվում եմ, որ Հայաստանում պաշտոնական թվերի հետ մի բան այն չէ... Երկուշաբթի հերթական շաբաթվա տվյալներն ամփոփենք, կգրեմ կասկածներիս մասին։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Нет описания фото.
Нет описания фото.

Այս խորագրի վերջին նյութերը