Լրահոս

03.07.2020 12:30


Երևանում «Արքայաձոր» ռեստորանի դիմաց Mercedes-ը բախվել է Renault-ին, վերջինս, առաջ ընթանալով, բախվել է Lexus-ին, Renault-ի վարորդը վրաերթի է ենթարկվել

Երևանում «Արքայաձոր» ռեստորանի դիմաց Mercedes-ը բախվել է Renault-ին, վերջինս, առաջ ընթանալով, բախվել է Lexus-ին, Renault-ի վարորդը վրաերթի է ենթարկվել

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Մ․ Նալչաջյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 37-ամյա Գ․ Հարոյանի վարած Renault մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով Renault-ն առաջ է ընթացել և բախվել 63-ամյա Ա․ Արզումանյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենային։

Renault-ի վարոդը և Lexus-ի վարորդը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանած են եղել ավտոմեքենաները և փորձել են բեռնախցիկից մեկը մյուսին բեռ հանձնել, ու այդ ժամանակ Mercedes-ը բախվել է Renault-ին, Renault-ն էլ, երբ բախվել է Lexus-ին, Renault-ի վարորդը, ով կանգնած է եղել Renault-ի դիմաց, վրաերթի է ենթարկվել։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել է թիվ 1 համալսարանակամ հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը