Կարծիք

03.07.2020 12:50


Որպես տնտեսություն զարգացնո՞ղ եկար, թե՞ որպես դահիճ` այդ հարցում էլ պիտի կողմնորորշվես

Որպես տնտեսություն զարգացնո՞ղ եկար, թե՞ որպես դահիճ` այդ հարցում էլ պիտի կողմնորորշվես

Անցած ամիս վարչապետը թե բա` «ժողովուրդ, հիմա հասել ենք դժոխք»: Համաձայն եմ: Չէր կարող դժոխքի չվերածվել մի երկիր, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանի նման խակ անձնավորությունն է` անկախ այն բանից` կա կորոնավիրուս, թե չկա:

Բայց ախր դու դժոխքի մասին բան չէիր ասել «գլխանց», Պապ թագավորի փոխարինիչ ջան, ախր դու հեքիաթ էիր խոստացել: Հիշո՞ւմ ես` «ժողովուրդ ջան, հեսա ներդրումները սրընթաց գալու են Հայաստան, փողի մեջ լող ենք տալու»: Բայց դե` ժողջանի ախորժակի վրա քացախ լցրիր: Փողի մեջ լող տվողներ եթե անգամ հայտնվեցին, դա հաստատ ժողովուրդը չէր, դա նորելուկ մանրապճեղ օլիգարխներ էին` քո իսկ գերդաստանից:

Դու ո՞վ էիր քո տեսակի մեջ, ֆեյքերի և հայհոյանքի ինստիտուտի հիմնադիր: Որպես տնտեսություն զարգացնո՞ղ եկար, թե՞ որպես դահիճ` այդ հարցում էլ պիտի կողմնորորշվես: Հասկանում եմ, որ ժողովրդի մի ստվար հատված գլխատված գլուխներ է տենչում, բայց դա ինչքանո՞վ քեզ օգուտ կտա: Ընդամենը ժամանակավոր կօգնի, քանի որ որպես դահիճ 21-րդ դարում մի քիչ դժվար է առաջ գնալը: Ամեն դեպքում, մենք քաղաքակրթության մեջ ենք ապրում, այլ ոչ թե ջունգլիների:

Ու դու էնքան կարճատես մարդ ես, որ կարծեցիր, թե նախորդների հետ կապված ամեն ինչը պետք է վերացվի, ինքդ քեզ հաշիվ չտվեցիր, որ նախորդների հետ կապված է ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որ հարվածելով նախկին պաշտոնյաներին` դու վնասում ես Հայաստանին: Այո~.... Այնքան ամուր պետություն էր սարքել «ղարաբաղյան կլանը», որ քո թիմի առնետները երկու տարուց ավելի կրծում են` չեն կարողանում քայքայել մինչև վերջ:

Ամենադեբիլ կառավարումն ես իրականացնում` դա հաստատ իմացիր: Այսօր սեփական աչքովս տեսա, թե ինչպես էին ոստիկանները կանգնել փոստի բաժանմունքի դիմաց, որպեսզի թոշակառուները չգան թոշակ ստանալու: Ի՞նչ է ստացվում` այսինքն եթե ինչ-որ մի տարիքով մարդ փորձի ներս մտնել ու ստանալ իր կենսաթոշակը, ոստիկանը պիտի նրա ձեռքերը ոլորի ու փռի ասֆալտի՞ն: Ոստիկանական թավիշդ ինչ-որ շատ երկարեց, վերջում էս ժողովրդի գլխին մեծ, շատ մեծ օյին ես բերելու:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը