13 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 662 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27 320-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 625-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 448 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 484, փաստացի բուժվողներինը՝ 11 211: Մեկ օրում թեստավորվել է 2337 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 118 102 քաղաքացի: