Այս վարչակազմը Հայաստանը կառավարում է այնպես, ինչպես կազմակերպեց կորնավիրուսի դեմ պայքարը
Տպավորություն է, որ այս վարչակազմը Հայաստանը կառավարում է այնպես, ինչպես կազմակերպեց կորնավիրուսի դեմ պայքարը: Սկզբնական շրջանում անլուրջ, հախուռն ու անկազմակերպ, զուգակցելով անձնական ցանկությունների, շահի, նկրտումների ու նպատակների հետ: Ինքնահոսի մատնելով աշխատանքները, «լողալով» հոսանքին համընթաց՝ ուր կտանի, որ էլ տանի մի հնար կգտնվի սկզբունքով:
Դիլետանտի նման գործը սկսում են, առանց պատկերացնելու, առանց խորանալու երևույթների մեջ, առանց հաշվարկելու քայլերը, նոր հետագայում սկսում ընթացքում սովորել, փորձել պատկերացում կազմել, նմանակել այլոց ու այլ երկրների՝ հընթացս, հաճախ մոտավոր ու այստեղից-այնտեղից նմանակած, նաև էկլեկտիկ սկզբունքով:
Մի խոսքով սրանք չեն կառավարում, այլ ինքնահավան ու մեծամիտ երեխայի նման իրենց պաշտոններն են խաղարկում՝ խաղում, թշիկներն ուռեցրած, «մեծ ձյաձաներին», խիստ ղեկավարներին նմանակելով...
Սրանք դեռ քաղաքացիական ակտիվիստ են, միտինգավոր, ցուցարար, սորոսի ակտիվիստ, հանրահավաքի ելույթի մասնագետ և դեռ իրենց թվում է թե հարթակում են...
Եվ գրավելով պետական բարձրագույն պաշտոններ, խաղում են երկրի ապագայի, ազգային անվտանգության,մեր Հայրենիքի, մեր ազգի, մեր ժողովրդի բախտի հետ...
Մինչև «խաղի դատավորը» կսուլի և կարմիր քարտ ցույց կտա՝ հաճախ ցավոք նաև պարտության ու կորուստների գնով...
Այս վարչակազմը Հայաստանը կառավարում է այնպես, ինչպես կազմակերպեց կորնավիրուսի դեմ պայքարը
Տպավորություն է, որ այս վարչակազմը Հայաստանը կառավարում է այնպես, ինչպես կազմակերպեց կորնավիրուսի դեմ պայքարը: Սկզբնական շրջանում անլուրջ, հախուռն ու անկազմակերպ, զուգակցելով անձնական ցանկությունների, շահի, նկրտումների ու նպատակների հետ: Ինքնահոսի մատնելով աշխատանքները, «լողալով» հոսանքին համընթաց՝ ուր կտանի, որ էլ տանի մի հնար կգտնվի սկզբունքով:
Դիլետանտի նման գործը սկսում են, առանց պատկերացնելու, առանց խորանալու երևույթների մեջ, առանց հաշվարկելու քայլերը, նոր հետագայում սկսում ընթացքում սովորել, փորձել պատկերացում կազմել, նմանակել այլոց ու այլ երկրների՝ հընթացս, հաճախ մոտավոր ու այստեղից-այնտեղից նմանակած, նաև էկլեկտիկ սկզբունքով:
Մի խոսքով սրանք չեն կառավարում, այլ ինքնահավան ու մեծամիտ երեխայի նման իրենց պաշտոններն են խաղարկում՝ խաղում, թշիկներն ուռեցրած, «մեծ ձյաձաներին», խիստ ղեկավարներին նմանակելով...
Սրանք դեռ քաղաքացիական ակտիվիստ են, միտինգավոր, ցուցարար, սորոսի ակտիվիստ, հանրահավաքի ելույթի մասնագետ և դեռ իրենց թվում է թե հարթակում են...
Եվ գրավելով պետական բարձրագույն պաշտոններ, խաղում
են երկրի ապագայի, ազգային անվտանգության,մեր Հայրենիքի, մեր ազգի, մեր ժողովրդի բախտի հետ...
Մինչև «խաղի դատավորը» կսուլի և կարմիր քարտ ցույց կտա՝ հաճախ ցավոք նաև պարտության ու կորուստների գնով...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջում