Լրահոս

03.07.2020 09:57


Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին․ «Փաստ»

Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին․ «Փաստ»

Շատ է խոսվում ՀՀ կրթական ոլորտում փոփոխությունների մասին, որի հետ կապված բավականին հակասական կարծիքներ են հնչում, այդ թվում՝ պետության ղեկավարության ամենաբարձր մակարդակով։

Մեր ունեցած տեղեկության համաձայն՝ գործող իշխանությունն առանձնահատուկ «հետաքրքրվածություն» ունի դպրոցների տնօրենների նկատմամբ։

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս իշխանությունների թիրախում են հայտնվել հանրակրթական դպրոցի մի շարք տնօրեններ, որոնց անունները նախկինում այս կամ այն կերպ շաղկապված են եղել տարբեր պատմությունների հետ՝ հատկապես ընտրությունների մասով։

Տեղեկատվության համաձայն, հատուկ հանձնարարություն է իջեցվել՝ իրականացնել հստակ սելեկցիա և ստանալ ամբողջական պատկեր։ Մեր աղբյուրը փոխանցել է, որ ներկա փուլում բավականին մեծ թվով ՔՊ-ականներ կամ առնվազն իրենց իշխանափոխության շահառու համարողներ տնօրենների լիցենզիայի համար քննություններ են տվել և ձեռք բերել համապատասխան փաստաթուղթը, որպեսզի առաջիկա մրցույթների ժամանակ իրենց հայտերը ներկայացնեն և ստանձնեն տնօրենի պաշտոն։

Այս խորագրի վերջին նյութերը