Կարծիք

03.07.2020 09:37


Հորեղբորս աղջկա ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով, մի ամբողջ օր փորձել է կապվել պարետատան հետ, սրանց բերանում էլ շունչ չի եղել

Հորեղբորս աղջկա ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով, մի ամբողջ օր փորձել է կապվել պարետատան հետ, սրանց բերանում էլ շունչ չի եղել

ԲՈՇԱՆ ՓԱՇԱ ՉԻ՛ ԴԱՌՆԱ

Իմ ընտանիքի օրինակով համոզվեցի, որ սրանց «կազմակերպած» և գոյություն չունեցող պայքարն ընդդեմ կորոնավիրուսի արդեն 2 տարի մեզ մատուցվող մեյմունությունների օրակարգից է, էժան PR քաղտեխնոլոգիայի զինզնոցից վերցված «Դիմակ» շոու: Ընդամենը:

Կեղտոտ PR, հարամ պարգևավճարներ, չլցվող գրպաններ, չհագեցող որկոր: Սա՛ է «իզմեր» չունեցող այս դատարկապորտների կրեդոն: Ժողովուրդը ճիշտ է, երբ ասում է` կարմիր կովը կաշին չի փոխի: Կամ` բոշան փաշա չի՛ դառնա: Բոշայական գենետիկա ու հակումներ (աչքիդ սուրման թռցնեմ`ծախեմ, առնեմ` փախնեմ) ունեցող փողոցում ձևավորված խմբիշխանությունը թքած ունի շարքային «հպարտների» վրա:

Հորեղբորս աղջկա` Սիրանույշ Մելիքսեթյանի (մասնագիտությամբ` մանկավարժ) ընտանիքը (ամուսինները և 2 երեխաները) վարակվել է կորոնավիրուսով (հասցեն` Բագրատունյաց 16, բնակարան 87): Այսօր 11-րդ օրն է: Նա մեզ (իմա` հարազատներին) տեղյակ է պահել հիվանդության 9-րդ օրը, երբ հասկացել է, որ եթե հույսը դնի Նիկոլի «թավշիկների» վրա, սովից կհյուծվեն:

Երբ ստացվել է թեստերի «դրական» պատասխանը, պարետատունը հարկ է համարել նախազգուշացնել. «Ինքնամեկուսացեք, տանից դուրս չգաք, այլապես կտուգանվեք»:
Վե՛րջ: Իրենց աշխատանքը դրանով ավարտված են համարել:
-Իսկ սնու՞նդը, դեղարա՞յքը,- հետաքրքրվել է Սիրանույշը:
-Դեղորայքի համար դիմեք ձեր պոլիկլինիկա, իսկ սննդի համար զանգեք սոցապ նախարարություն` 114 կամ` 011 300 111 հեռախոսահամարներով:

Պոլիլինիկայից տեղեկացրել են, որ իրենք նման ծառայություն չունեն: Երբ զանգել են ` 011 300 111 համարով, պարզվել է Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարան են ընկել: Իսկ 114 համարը լռել է ու լռել: Ինքս էլ զանգեցի. «հանգուցյալը» կենդանության նշան այդպես էլ չցուցաբերեց:

Սիրանույշը մի ամբողջ օր փորձել է կապվել պարետատան հետ: Բայց սրանց բերանում էլ շունչ չի եղել: 011 208 140 հեռախոսահամարից միայն ռոբոտն է միալար կրկնել. «Դուք զանգել եք պարետատուն» ու՞… երաժշտություն:

Հաջորդ օրը, հունիսի 29-ին, առավոտյան 10-ին, Սիրանույշի բախտը բերել է` կենդանություն են դրսևորել ընկալուչի մյուս ծայրում: Սրանույշը բացատրել է, որ ո՛չ դեղորայք ունեն, ո՛չ էլ ուտելիք:
Շնչավոր էակը տեղեկացրել է.
- Դուրս չգաք, կտուգանվեք: Սնունդն ու դեղորայքը մենք կառաքենք:
Մինչ այս պահը (02.07.2020, ժամը` 21. 10) առաքում են…

Հունիսի 30-ին հարցը հեռուստաեթերից ներկայացրեց 5-րդ ալիքը (հատուկ շնորհակալություն Հարություն հարությունյանին) և LIVE news.am-ը (շնորհակալություն Գառնիկ Իսագուլյանին):
Պատասխանատուների արձագանքը քար լռությունն էր: Լռե՛ք պարոնայք, լռեք մինչև կկվի կանչելը:

Ինձ թույլ եմ տալիս եզրահանգելու` սա՛ է Facebook-յան տիրույթում իրենց պարապ ժամանակը մեռցնող Նիկոլի, Արսեն Թորոսյանի, Տիգրան Ավինյանի ու մյուս անբանների իրական դեմքը:

Փիրուզա Մելիքսեթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը