Լրահոս

03.07.2020 09:41


Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին․ «Հրապարակ»

Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին․ «Հրապարակ»

Ինչո՞ւ է կորել գյումրեցի տատիկի դին՝ հարցրինք «Գր․ Լուսավորիչ» ԲԿ-ի պատասխանատուներից մեկին։ «Մեծ հաշվով, մենք այդ խնդրի հետ կապ չունենք. դրական կորոնայով մահացածների մորգը գտնվում է Աբովյանում, մենք դիակն ուղարկել ենք Աբովյան»: Ասում են` ձեզ մոտ է կորել։ «Չէր կարող նման բան լինել, մեր մոտից այն ուղարկվել է Աբովյան»: Պատասխանատվությունից փորձում եք խուսափե՞լ։ «Ոչ, փաստն ենք արձանագրում»: Իսկ ո՞վ է պատասխանատուն։ «Նախարարությունը»: Ի՞նչ է լինելու: «Չեմ կարող ասել»: Բա ո՞վ կարող է ասել, իսկ հնարավո՞ր է` էլի են նման դեպքեր եղել։ «Չեմ կարծում, թե եղած լիներ․ կիմանայիք»: Որտեղի՞ց է այդ «լավատեսությունը»: «Հարազատները գնում, ապակու հետևից ճանաչում են իրենց հարազատին` տեղի է ունենում իդենտիֆիկացիա»: Բոլոր դեպքերում, պատասխանատվություն հասնո՞ւմ է նման արարք կատարողներին։ «Խնդրով պետք է զբաղվեն իրավապահները»:

Այս խորագրի վերջին նյութերը