Հանրային հեռուստատեսությամբ ռուսական մարգինալ ընդդիմադիր Նավալնու ասածը Ռուսաստանում Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ներկայացնելը անասունություն է, թե՞ հատուկ նպատակ ունեցող քայլ։ Թերևս՝ անասունությունից բխող հատուկ արված քայլ։
Այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը» մտնում է իր հիմնական փուլ՝ Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից։ Հակառուսական ագրեսիվ քարոզչությունը թափ է հավաքում և Հ1-ի այս մոտեցումը դրա վկայություններից մեկն է։ Ո՞վ է կասկածում, որ Նավալնին Ռուսաստանում արևմուտքի շահերի կամակատարն է և նրան մեր բոլորիրս հարկերից սնվող Հանրային հեռուստատեսությամբ գովազդելը ուղղված է Ռուսաստանի պետության դեմ։ Դեռ մի կող թողնենք, որ Նավալնին հայերին անվանում է «կեղտոտ խաչեր»։
Մոռացե՞լ եք թուրքական վտանգը, չե՞ք հասկանում, որ Հայաստանի նման երկու թշնամական և մեզ ոչնչացնել ցանկացող երկրներով շրջապատված երկիր աշխարհում չկա, պարտադի՞ր է յաթաղանը վզներիս հասնի, որ նոր հասկանաք դա, չե՞ք հասկանում, որ միայն Ռուսաստանի ներկայությունն է զսպում Թուրքիային, որ ամենուր է հայտնվում՝ Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, անգամ ծովից այն կողմ գտնվող Լիբիայում ու ամենուր մահ ու ավեր սփռում։ Կասկածո՞ւմ եք, որ Ռուսաստանին և նրա ռազմական բազան այստեղից հանելուց հետո թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիա կստանանք։ Ցանկանում եք վերջնականապես բնաջնջվե՞լ։ Լավ, դա Նիկոլին, ծռա-սորոսական շրջանակներին չի հետաքրքրում, իսկ մե՞զ ․․․ Անգամ կենդանիներն են զգում մոտեցող վտանգի մասին, լավ դրանց չափ էլ չկա՞նք։ Թե ինքներս մեզ խաբելու ենք, որ տենց բան չի լինի։ Կլինի, բայց հասկանալու համար շատ ուշ կլինի ․․․
Ցանկանում եք վերջնականապես բնաջնջվե՞լ

Արա Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից