Լրահոս

12.01.2011 12:52


Փետրվարի 12-ի համագումարում կկայանա նաև ԲՀԿ նախագահի ընտրությունը

Փետրվարի 12-ի համագումարում կկայանա նաև ԲՀԿ նախագահի ընտրությունը

Հունվարի 11-ին կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմկոմիտեն նիստ է հրավիրել, որը նախագահել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նիստում որոշվել է, որ կուսակցության 5-րդ համագումարը կանցկացվի փետրվարի 12-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

ԲՀԿ-ի նախորդ համագումարն անցկացվել է երկու տարի առաջ։

ԲՀԿ համագումարի ընթացքում կլսվի կուսակցության քաղաքական խորհրդի հաշվետվությունը, կքննարկվի ԲՀԿ ծրագրի փոփոխության հարցը, տեղի կունենան ԲՀԿ նախագահի, քաղաքական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը