Այսօր հերթական «քայլը» արվեց դիմակի գործը փրկելու ուղղությամբ
Опять власть меняется...
Ուրեմն, երբ կորոնավիրուսը նոր էր մտել Հայաստան, և դեռ կարելի էր վարակի դեմն առնել, ասում էին` դիմակից օգուտ չկա, եղած-չեղած` մի հաշիվ է։
Հետո, երբ վարակը սկսեց հաղթարշավը, տարածվեց` ի «սփյուռս համայն Հայաստանի Հանրապետության» ու աղետալի չափերի հասավ, ասացին, որ համաճարակից միայն ճիշտ դիմակը ճիշտ կրելը կփրկի. դիմակ կրելը պարտադիր է` անգամ եթե 5 կիլոմետր շառավղով ոչ մի կենդանի շունչ չկա։
Եվ սկսեցին աջուձախ տուգանել բոլորին` մաքուր օդ շնչելու համար դիմակը թեկուզ մի րոպե իջեցնելը հանցագործություն համարելով։ Այդ «ոսկե կանոնը», բնականաբար, իրենց վրա չէր տարածվում` իրենք իրենց համար առանց դիմակի հանգիստ շրջում էին փողոցներով, սրճարաններում վեր ընկած ասում-խոսում, բարձրաշխարհիկ զրույցներ էին անում, այդ թվում` աշխատաքային ժամերին։ Եվ ոչինչ` աշխարհը շուռ չէր գալիս։
Ավելի ուշ, երբ ակնհայտ դարձավ, որ այս «դիմակ»ահանդեսը կոնկրետ տնտեսական շահեր է հետապնդում` տղերքը դիմակի գործ են անում և «գործարանային» արտադրանքի իրացման խնդիր ունեն, փորձեցին չքմեղանալ, թե բա` մենք առաջարկում ենք, բայց չենք պարտադրում, կարող եք յոլա գնալ ինքնաշեն դիմակներով. կարե՛ք դիմակներ, կրե՛ք դիմակներ, կյանքե՛ր փրկեք։
Բայց, որպեսզի շատ «տակ չտան», անցան «դիմակ»ահանդեսի երկրորդ փուլին` փողոցից փողոց ընկած, սկսեցին դիմակներ բաժանել հպարտ անցորդներին։ Իհարկե`ո՛չ սեփական գրպի հաշվին։
Տեսնելով, որ դա էլ չի օգնում` «գործարանային դիմակների» սպառումը հասել է «պատմական մինիմումին», ВОЗ-ի տղան զգուշորեն ակնարկեց, որ ժամանակն է «ոչ» ասել կտորե դիմակներին` միա՛յն բժշկական դիմակներով կարելի է վարակի հախից գալ։
Այսօր հերթական «քայլը» արվեց դիմակի գործը փրկելու ուղղությամբ։ Վարչահրամայապետ Փաշինյանը կառավարության նիստում անձա՛մբ հայտարարեց այդ մասին` պատվիրեց այսուհետ «կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ». եթե առաջ դիմակները թանկ էին` ոչ բոլորը կարող էին օրը չորս 200 դրամանոց դիմակ առնել, հիմա դիմակը ջրի գնով է վաճառվում`տնից դուրս եկաք թե չէ, վերելակից սկսած, դիմակը քաշում եք դեմքներիդ, և առա՛ջ` դեպի կորոնավիրուսազերծ ապահով «նոր Հայաստան»։
Այնպես որ, է՛լ ներում, բեկում չի լինելու։ Եթե մինչև հիմա մտնում էին բակերը, բռնացնում առանց դիմակի սեփական շքամուտքի մոտ կանգնած հպարտ քաղաքացիներին ու վրաները «ակտ» գրում, հիմա կարող եք տուգանվել հե՛նց շքամուտքում, աստիճաններով իջնելիս, բարձրանալիս կամ վերելակի սպասելիս։
Ըմբռնումով վերաբերվեք բացառապես գործարանային դիմակներով շրջելու անխուսափելի անհրաժեշտությանը, ու մի՛ բողոքեք. ինչ ցանել եք, այն էլ հնձում եք...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից