Կարծիք

02.07.2020 12:31


Նավալնու երեկվա Հ1-ի եթերում հայտնվելը պատահականություն չէր

Նավալնու երեկվա Հ1-ի եթերում հայտնվելը պատահականություն չէր

ՌԴ-ն փոխեց սահմանադրությունը, իսկ դա նշանակում է, որ Պուտինը, ամենայն հավանականությամբ կմնա իշխանության ևս 15 տարի, ինչի կապակցությամբ ես շնորհավորում եմ ռուսաստանցիներին և ցավակցում արևմուտքին և նրանց ռուս սպասարկուներին:

Սա նաև նշանակում է, որ արևմուտքը ստիպված փորձելու է Ռուսաստանում աշխատեցնել գունավոր հեղափոխության սցենարը:

Որպես դրա նշան, այստեղ նույնպես հիմա կտեսնեք հակառուսական հիստերիայի ալիք: Նավալնու երեկվա Հ1-ի եթերում հայտնվելը պատահականություն չէր:

Հիշեք` հակառուսական հիստերիան քայլարաստների վերջին հանգրվանն է: Քանի որ էլ չի ստացվում պատասխանատվությունը բարդել նախկինների և ժողովրդի վրա, Նիկոլին շտապ պետք է նոր «թշնամի»: Ու էդ թխնամին չի լինելու թուրքը կամ ադրբեջանցին: Դրանք հիմա մեր «կիրթ և կառուցողական» ընկերներն են: Նիկոլի արևմտյան թանկագին բարեկամների կողմից նախօրոք նախագծված պլանով եկել է ժամանակը Ռուսաստանը դուրս շպրտել տարածաշրջանից:

Իսկ ինչ կլինի հետո, շատ հուզիչ է...

Արեն Ապիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը