Մենք կոլեկտիվ հիշողության լուրջ խնդիր ունենք ազգային մակարդակով
Չե՞ք մոռացել, թե ինչպես համաճարակի սկզբներում մարդկանց մեկուսացնում էին ճոխ հյուրանոցներում, ինչ-որ շոուներ էին սարքում տոռծիկներով ու ծաղկեփնջերով ու Նիկոլն էլ ճոռոմ-ճոռոմ ելույթներ էր ունենում, թե աշխարհում ոչ մի տեղ այսքան ճոխ չեն մեկուսացնում, ինչպես Հայաստանում։
Հետո շոուի փողը վերջացավ և մի քանի օրում հարյուրավոր մարդկանց շպրտեցին դուրս։ Հիշո՞ւմ եք, որ դեռ չբուժված մարդուն Ծաղկաձորից բերել էին, թողել Ավանի կամրջի տակ, թե բա ինքդ հասիր տուն։
Աշխարհում, այո, այդպես ճոխ ոչ մի տեղ չէին պահում։ Որովհետև այլ երկրներում կարանտինները պետք էին ոչ թե լոպազանալու և ինքնագովազդվելու, այլ վարակի տարածումը կասեցնելու համար։
Նիկոլապետությունում ամեն ինչն է այդպես։ Սիրուն դեկորացիաներ, դատարկ կարգախոսներ, բեմականացումներ (շաբաթоրյակի բեմականացում, ծառատունկի բեմականացում, համաճարակի դեմ պայքարի բեմականացում և այլն), այս ամենը՝ մի քանի լայվ անելու և հերթական «100 փաստում» ընդգրկելու համար։
* * * Իսկ նկատե՞լ եք, որ գրառումներս հաճախ եմ ստիպված սկսել «հիշո՞ւմ եք», «հիշեցնեմ», «Ֆեյսբուքը հիշեցրեց» արտահայտություններով։
Մենք կոլեկտիվ հիշողության լուրջ խնդիր ունենք ազգային մակարդակով։
Մի ամբողջ երկիր կարծես առանց հիշողություն ապրի (ինչն էլ հիշում է՝ մեծ մասը միֆեր և «կեղծ հիշողություններ» են)։
Մեր հասարակությունը ոչ մի բանից դասեր չի քաղում, ամեն առավոտ մտնում է նույն գերլարված, գերէմոցիոնալ, բայց անբովանդակ տեղեկատվական ցիկլի մեջ, իսկ օրվա վերջում բնակչության 80–90 տոկոսի հիշողությունը, կարծես, ջնջում են, որ հաջորդ առավոտ նույն ձևով մտնի նոր՝ նույնպես դատարկ և անիմաստ ցիկլի մեջ։
Սա և՛ կրթական համակարգի, և՛ մեդիայի քայքայման (կամ գուցե չկայացմա՞ն) հետևանքն է։ Դրանք են կոլեկտիվ հիշողությունը ստեղծելու, այն պահելու և թարմացնելու հիմնական գործիքները։
Իհարկե, «կրթական համակարգ» կամ «մեդիա» ասելով չեմ փորձում հասցեականությունը լղոզել, թե՛ առաջինի, թե՛ երկրորդի համար կոնկրետ մարդիկ են պատասխանատու։
Նախևառաջ ՀՀ բոլոր իշխանությունները՝ 1991-ից ի վեր։
Նիկոլը՝ որպես երևույթ (պայմանականորեն ասած «նիկոլավիրուսը»), 29 տարվա սխալների, չարածների կամ ծուռ արածների հանրագումարային մուտացիաների արդյունք է։
* * *
Նիկոլ. «Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է»։
• Ոչ միայն քո սխալի, այլ քո և քո թիմի սխալների, ինչպես նաև հանցավոր անփութության պատճառով։ Ու համոզված էլ չեմ, որ Նիկոլն առ այսօր լիովին հասկացել է իր սխալները։
• Աշխարհի 10 մլն դեպքերն իրենց պատասխանատուներին ունեն, բնականաբար... Զարմանալիորեն, դրանցից մոտ 4,5 միլիոնը ընդամենը 3 գերպոպուլիստների պատասխանատվության գոտում են. Թրամփի (ԱՄՆ՝ 2,75 մլն), Բոլսոնարոյի (Բրազիլիա՝ 1,43 մլն) և Ջոնսոնի (Բրիտանիա՝ 0,31 մլն)։
Տեղին է հիշել նաև Իսպանիայի վարչապետին (0,2մլն), որը ձախերի ու ֆեմինիստների աջակցությունը չկորցնելու համար համաճարակի առաջին շաբաթներին ամբողջ երկրով մարտի 8-ի ցույցերը թույլատրեց ու դրանց մասնակցեցին մի քանի հարյուր հազար մարդ։
Ուղղակի Հայաստանի ղեկավարությունը Միացյալ Նահանգների, Իտալիայի, Իսպանիայի և մնացածների սխալները տեսնելու, հասկանալու և դրանք չկրկնելու համար մոտ մեկ ամիս ժամանակ ուներ։
Որը մսխեց իր իսկ հրահրած ներքաղաքական գզվռտոցներում։ և մեծ հաշվով շարունակում է մսխել։
Այնպես որ 10 միլիոնին հանգիստ թողենք, խոսենք մեր խնդիրներից և դրանց մեղավորներից։
Մենք կոլեկտիվ հիշողության լուրջ խնդիր ունենք ազգային մակարդակով
Չե՞ք մոռացել, թե ինչպես համաճարակի սկզբներում մարդկանց մեկուսացնում էին ճոխ հյուրանոցներում, ինչ-որ շոուներ էին սարքում տոռծիկներով ու ծաղկեփնջերով ու Նիկոլն էլ ճոռոմ-ճոռոմ ելույթներ էր ունենում, թե աշխարհում ոչ մի տեղ այսքան ճոխ չեն մեկուսացնում, ինչպես Հայաստանում։
Հետո շոուի փողը վերջացավ և մի քանի օրում հարյուրավոր մարդկանց շպրտեցին դուրս։ Հիշո՞ւմ եք, որ դեռ չբուժված մարդուն Ծաղկաձորից բերել էին, թողել Ավանի կամրջի տակ, թե բա ինքդ հասիր տուն։
Աշխարհում, այո, այդպես ճոխ ոչ մի տեղ չէին պահում։ Որովհետև այլ երկրներում կարանտինները պետք էին ոչ թե լոպազանալու և ինքնագովազդվելու, այլ վարակի տարածումը կասեցնելու համար։
Նիկոլապետությունում ամեն ինչն է այդպես։ Սիրուն դեկորացիաներ, դատարկ կարգախոսներ, բեմականացումներ (շաբաթоրյակի բեմականացում, ծառատունկի բեմականացում, համաճարակի դեմ պայքարի բեմականացում և այլն), այս ամենը՝ մի քանի լայվ անելու և հերթական «100 փաստում» ընդգրկելու համար։
* * *
Իսկ նկատե՞լ եք, որ գրառումներս հաճախ եմ ստիպված սկսել «հիշո՞ւմ եք», «հիշեցնեմ», «Ֆեյսբուքը հիշեցրեց» արտահայտություններով։
Մենք կոլեկտիվ հիշողության լուրջ խնդիր ունենք ազգային մակարդակով։
Մի ամբողջ երկիր կարծես առանց հիշողություն ապրի (ինչն էլ հիշում է՝ մեծ մասը միֆեր և «կեղծ հիշողություններ» են)։
Մեր հասարակությունը ոչ մի բանից դասեր չի քաղում, ամեն առավոտ մտնում է նույն գերլարված, գերէմոցիոնալ, բայց անբովանդակ տեղեկատվական ցիկլի մեջ, իսկ օրվա վերջում բնակչության 80–90 տոկոսի հիշողությունը, կարծես, ջնջում են, որ հաջորդ առավոտ նույն ձևով մտնի նոր՝ նույնպես դատարկ և անիմաստ ցիկլի մեջ։
Սա և՛ կրթական համակարգի, և՛ մեդիայի քայքայման (կամ գուցե չկայացմա՞ն) հետևանքն է։ Դրանք են կոլեկտիվ հիշողությունը ստեղծելու, այն պահելու և թարմացնելու հիմնական գործիքները։
Իհարկե, «կրթական համակարգ» կամ «մեդիա» ասելով չեմ փորձում հասցեականությունը լղոզել, թե՛ առաջինի, թե՛ երկրորդի համար կոնկրետ մարդիկ են պատասխանատու։
Նախևառաջ ՀՀ բոլոր իշխանությունները՝ 1991-ից ի վեր։
Նիկոլը՝ որպես երևույթ (պայմանականորեն ասած «նիկոլավիրուսը»), 29 տարվա սխալների, չարածների կամ ծուռ արածների հանրագումարային մուտացիաների արդյունք է։
* * *
Նիկոլ. «Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է»։
• Ոչ միայն քո սխալի, այլ քո և քո թիմի սխալների, ինչպես նաև հանցավոր անփութության պատճառով։ Ու համոզված էլ չեմ, որ Նիկոլն առ այսօր լիովին հասկացել է իր սխալները։
• Աշխարհի 10 մլն դեպքերն իրենց պատասխանատուներին ունեն, բնականաբար... Զարմանալիորեն, դրանցից մոտ 4,5 միլիոնը ընդամենը 3 գերպոպուլիստների պատասխանատվության գոտում են. Թրամփի (ԱՄՆ՝ 2,75 մլն), Բոլսոնարոյի (Բրազիլիա՝ 1,43 մլն) և Ջոնսոնի (Բրիտանիա՝ 0,31 մլն)։
Տեղին է հիշել նաև Իսպանիայի վարչապետին (0,2մլն), որը ձախերի ու ֆեմինիստների աջակցությունը չկորցնելու համար համաճարակի առաջին շաբաթներին ամբողջ երկրով մարտի 8-ի ցույցերը թույլատրեց ու դրանց մասնակցեցին մի քանի հարյուր հազար մարդ։
Ուղղակի Հայաստանի ղեկավարությունը Միացյալ Նահանգների, Իտալիայի, Իսպանիայի և մնացածների սխալները տեսնելու, հասկանալու և դրանք չկրկնելու համար մոտ մեկ ամիս ժամանակ ուներ։
Որը մսխեց իր իսկ հրահրած ներքաղաքական գզվռտոցներում։ և մեծ հաշվով շարունակում է մսխել։
Այնպես որ 10 միլիոնին հանգիստ թողենք, խոսենք մեր խնդիրներից և դրանց մեղավորներից։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից