Լրահոս

02.07.2020 11:42


Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները․ օտար լեզվի քննությանը մասնակցելու է 2102 դիմորդ (լուսանկար)

Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները․ օտար լեզվի քննությանը մասնակցելու է 2102 դիմորդ (լուսանկար)

Հայաստանում հուլիսի 2-ին մեկնարկել է օտար լեզու առարկայի միասնական քննությունը․ հանձնվելու են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։

«Երևանում ու մարզերում հուլիսի 2-ին գործելու է 24 քննական կենտրոն, որից 8-ը մայրաքաղաքում: Քննություն հանձնողների նախնական թվերն են՝ ռուսերեն՝ 171, անգլերեն՝ 1812, գերմաներեն՝ 57, ֆրանսերեն՝ 54, իսպաներեն՝ 5, իտալերեն՝ 3: Պարսկերեն հանձնող չկա»,-նշեց Գրիգորյանը:

Միասնական քննություններին մասնակցելու համար Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի համար հայտագրվել է 1749 դիմորդ, իսկ Հայոց պատմությունից՝ 1598, Աշխարհագրությունից՝ 286, Կենսաբանությունից, 1112, Մաթեմատիկայից՝ 5412, Քիմիայից՝ 349 և Ֆիզիկայից՝ 197։

Ընդհանուր առմամբ Հայաստանի ողջ տարածքում քննությունների համար հայտագրվել է 12 805 հոգի։

«Այս թվերը նախնական են, քանի որ գուցե այդ օրը մի քանի հոգի ընդհանրապես չներկայանան քննական կենտրոններ, մի քանիսը ջերմություն ունենան և նրանց չթույլատրեն մասնակցել քննությանը»,-շեշտեց ԳԹԿ մամուլի խոսնակը։

Ամբողջ Հայաստանի տարածքում միասնական քննությունների անցկացման համար բացվել է 47 քննական կենտրոն։ Արագածոնի մարզում քննական կենտրոնները լինելու են հետևյալ տեղերում՝ Աշտարակի թ. 1, թ. 3 հիմնական և թ. 5 ավագ դպրոցները, Արարատի մարզում՝ Արտաշատի թիվ 1, 2 և 4 հիմնական դպրոցները, Արմավիրի մարզում՝ թիվ 5, 6 և 8 հիմնական դպրոցները, Գեղարքունիքի մարզում՝ Գավառի թ. 1 և 3 հիմնական, ինչպես նաև թիվ 8 միջնակարգ դպրոցները, Լոռու մարզում՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ, թիվ 5 ավագ և թիվ 6 հիմնական դպրոցները, Կոտայքի մարզում՝ Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոցում և թիվ 3, 4, 5 հիմնական դպրոցներում, Շիրակի մարզում՝ Գյումրու Օյումջյանի թիվ 21 միջնակարգ, 10 և 11 հիմնական դպրոցները, Սյունիքի մարզում՝ Գորիսի թիվ 3 և 6 հիմնական դպրոցները, իսկ Կապանում՝ թիվ 2 և թիվ 6 դպրոցները, Վայոց Ձորում՝ Եղեգնաձորի ավագ դպրոցը, Տավուշի մարզում՝ Իջևանի թիվ 1, 3 և 5 դպրոցները:

Երևանում միասնական քննություններն անց են կացվելու թիվ 11, 14, 155, 168, 174, 200, 21, 44 և 88 հիմնական դպրոցներում, ինչպես նաև թիվ 118, 170, 189, 190, 195, 29, 46 և 62 ավագ դպրոցներում:

Հուլիսի 4-ին կկայանա Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա, հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ հուլիսի 8-ին Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից:

178602 178604 178605

Այս խորագրի վերջին նյութերը