Դեռ լավ է, որ կորած տատիկի հարազատներին չեն ասել, լավ դե, եկեք ձեզ էլ ուրիշ դիակ տանք, գնացեք ջոկեք, մի բան էլ դուք վերցրեք, տարեք
Է՞ս չեք
Ուրեմն, իմ ահազանգին, որ կորոնավիուսից մահացած գյումրեցի տատիկի դին կորել է և 2 օր է հարազատները չգիտեն, որտե՞ղ փնտրեն իրենց հարազատի դին, առողջապահության նախարարությունից մոտավորապես էսպիսի մի բան են պատասխանում` «դե հա, հասկացանք էլի, կորել-կորել ա, մենք ձեզանից շուտ դա գիտենք, պետք լինի` մի հատ ԴՆԹ-ի անալիզ կանենք, էնպես որ` անհարկի մի շահարկեք»։ Մոտավորապես էսպիսի մի պատասխան: Բնականաբար, պարզվեց, որ դին իսկապես չկա և հայերեն լավ չկարդացող սանիտարը տատիկի դին տվել է բոլորովին այլ անձանց, ովքեր եկել էին անատոմիկ իրենց հանգուցյալի հետևից, հեռվից նայել են դին ու ասել են` հա, ոնց որ մերն ա: Վերցրել, տարել ու հուղարկավորել են ուրիշի հարազատին:
Դեռ լավ ա, որ կորած տատիկի հարազատներին չեն ասել, լավ, դե, եկեք ձեզ էլ ուրիշ դիակ տանք, գնացեք ջոկեք, մի բան էլ դուք վերցրեք, տարեք: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, էս բացարձակ անպատասխանատվությունն ու ցինիզմը, էս անսխալականության հիվանդագին բարդույթը, արդեն իսկապես վախենալու է: Ես սպասում էի, որ նախարարությունը կամ պարետատունը ադեկվատ կարձագանքի իմ ահազանգին, կասեն շնորհակալ ենք, որ ահազանգում եք, այո, ցավալի բան է տեղի ունեցել ու վստահ եղեք, որ մեղավորները կպատժվեն, մի հատ էլ զանգեին ու ներողություն խնդրեին տատիկի հարազատներից: Բայց չէ, սրանք ո՞նց կարող են էդքան արժանապատվություն և ուժ ունենան` իրենց սխալը ընդունելու համար: Սրանք հազիվ հարձակվեն սեփական հանգուցյալին կորցրածների վրա, թե էս ի՞նչ անկապ «շուխուր» եք դրել, դիակ ա, կորել ա էլի՞, էս հեղափոխության դեմ եք հա՞ դուրս եկել, էս կարողա՞ հակահեղափոխական եք:
Դուք հիվանդ եք, պարոնայք իշխանավորներ, լուրջ հիվանդ և ձեր հիվանդությունը անբարտավանությունը, զզվելի պոպուլիզմը, նողկալի դեմագոգիան ու ժողովրդի վրա թքած ունենալն է:
Ու ձեր բուծած մի քանի զորացրված ֆեյքերով և դրանց հավասարեցված գլենդելակրասնոդարյան հայերով եթե կարծում եք, որ կարողանալու եք բոլորին ու ամենուր լռեցնել, ասեմ, որ ձեր հաշվարկներում ահավոր սխալվել եք: Եթե կարծում եք, որ քրեական գործեր շարելով՝ լռեցնելո՞ւ եք, չեք պատկերացնում ինչ մասշտաբի եք սխալվել:
Լոսի հարգելի մորքուրներ ու Ուստ-Կամենագորսկի հորքուրներ, որ երեկվանից նորից Ֆեյսբուքի մայրուղի եք դուրս եկել, անգամ մարդու մահն ու վիշտն եք փորձում հարմարեցնել ձեր պաշտած իշխանության կոմֆորտ զոնաներին, էս ինչ զվարճալի անսամբլ եք դուք։
Ի տարբերություն ձեզ, ինձ ու իմ նման հազարավորների համար ընտանիքը սրբություն է, իսկ վիշտը` խոնարհումի արժանի։ Ու եթե դուք ձեր այփադների դիմաց թառած, կամ մանիկյուր անելուց կարծում եք, որ եթե դիակ են կորցնում ու մեկի դիակը ձեռի հետ տալիս են ուրիշին, մենք պիտի լռենք, որ հանկարծ հեղափոխական արժեքները չսասանվեն ու հեղափոխության վրայից թավիշը չթափվի, այ էդտեղ էլ դուք եք փիս ձևով սխալվում։
Ի դեպ, երեկ արդեն ահազանգ ստացա, որ տատիկի կորած դիակը էս ընթացքում միակ դեպքը չի եղել: Էս պահին ճշտում եմ մանրամասներն ու հանգամանքները: Եթե հաստատվեցին, սպասեք նոր տեղեկատվության: Դե դուք էլ այփադների դիմաց նստած, «նա ստարտ» սպասեք, որ «հուժկու» հակահարված տաք ինձ ու ձեր մաս-մեդիաներում գրեք`«Տեսեք, թե Պերմի տարածաշրջան Տուպիցա գյուղի մեր հայրենակիցը ինչպիսի ջախջախիչ հարված է հասցրել Նաիրա Զոհրաբյանին»: Ամենաշատը ինձ զվարճացնում են նման վերնագրերով «ջախջախումները»:
Ի դեպ, Տուպիցա գյուղ կա, ինչպես և կա` Խրենովո անվամբ գյուղ:
Դեռ լավ է, որ կորած տատիկի հարազատներին չեն ասել, լավ դե, եկեք ձեզ էլ ուրիշ դիակ տանք, գնացեք ջոկեք, մի բան էլ դուք վերցրեք, տարեք
Է՞ս չեք
Ուրեմն, իմ ահազանգին, որ կորոնավիուսից մահացած գյումրեցի տատիկի դին կորել է և 2 օր է հարազատները չգիտեն, որտե՞ղ փնտրեն իրենց հարազատի դին, առողջապահության նախարարությունից մոտավորապես էսպիսի մի բան են պատասխանում` «դե հա, հասկացանք էլի, կորել-կորել ա, մենք ձեզանից շուտ դա գիտենք, պետք լինի` մի հատ ԴՆԹ-ի անալիզ կանենք, էնպես որ` անհարկի մի շահարկեք»։ Մոտավորապես էսպիսի մի պատասխան: Բնականաբար, պարզվեց, որ դին իսկապես չկա և հայերեն լավ չկարդացող սանիտարը տատիկի դին տվել է բոլորովին այլ անձանց, ովքեր եկել էին անատոմիկ իրենց հանգուցյալի հետևից, հեռվից նայել են դին ու ասել են` հա, ոնց որ մերն ա: Վերցրել, տարել ու հուղարկավորել են ուրիշի հարազատին:
Դեռ լավ ա, որ կորած տատիկի հարազատներին չեն ասել, լավ, դե, եկեք ձեզ էլ ուրիշ դիակ տանք, գնացեք ջոկեք, մի բան էլ դուք վերցրեք, տարեք:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, էս բացարձակ անպատասխանատվությունն ու ցինիզմը, էս անսխալականության հիվանդագին բարդույթը, արդեն իսկապես վախենալու է: Ես սպասում էի, որ նախարարությունը կամ պարետատունը ադեկվատ կարձագանքի իմ ահազանգին, կասեն շնորհակալ ենք, որ ահազանգում եք, այո, ցավալի բան է տեղի ունեցել ու վստահ եղեք, որ մեղավորները կպատժվեն, մի հատ էլ զանգեին ու ներողություն խնդրեին տատիկի հարազատներից: Բայց չէ, սրանք ո՞նց կարող են էդքան արժանապատվություն և ուժ ունենան` իրենց սխալը ընդունելու համար: Սրանք հազիվ հարձակվեն սեփական հանգուցյալին կորցրածների վրա, թե էս ի՞նչ անկապ «շուխուր» եք դրել, դիակ ա, կորել ա էլի՞, էս հեղափոխության դեմ եք հա՞ դուրս եկել, էս կարողա՞ հակահեղափոխական եք:
Դուք հիվանդ եք, պարոնայք իշխանավորներ, լուրջ հիվանդ և ձեր հիվանդությունը անբարտավանությունը, զզվելի պոպուլիզմը, նողկալի դեմագոգիան ու ժողովրդի վրա թքած ունենալն է:
Ու ձեր բուծած մի քանի զորացրված ֆեյքերով և դրանց հավասարեցված գլենդելակրասնոդարյան հայերով եթե կարծում եք, որ կարողանալու եք բոլորին ու ամենուր լռեցնել, ասեմ, որ ձեր հաշվարկներում ահավոր սխալվել եք: Եթե կարծում եք, որ քրեական գործեր շարելով՝ լռեցնելո՞ւ եք, չեք պատկերացնում ինչ մասշտաբի եք սխալվել:
Լոսի հարգելի մորքուրներ ու Ուստ-Կամենագորսկի հորքուրներ, որ երեկվանից նորից Ֆեյսբուքի մայրուղի եք դուրս եկել, անգամ մարդու մահն ու վիշտն եք փորձում հարմարեցնել ձեր պաշտած իշխանության կոմֆորտ զոնաներին, էս ինչ զվարճալի անսամբլ եք դուք։
Ի տարբերություն ձեզ, ինձ ու իմ նման հազարավորների համար ընտանիքը սրբություն է, իսկ վիշտը` խոնարհումի արժանի։ Ու եթե դուք ձեր այփադների դիմաց թառած, կամ մանիկյուր անելուց կարծում եք, որ եթե դիակ են կորցնում ու մեկի դիակը ձեռի հետ տալիս են ուրիշին, մենք պիտի լռենք, որ հանկարծ հեղափոխական արժեքները չսասանվեն ու հեղափոխության վրայից թավիշը չթափվի, այ էդտեղ էլ դուք եք փիս ձևով սխալվում։
Ի դեպ, երեկ արդեն ահազանգ ստացա, որ տատիկի կորած դիակը էս ընթացքում միակ դեպքը չի եղել: Էս պահին ճշտում եմ մանրամասներն ու հանգամանքները: Եթե հաստատվեցին, սպասեք նոր տեղեկատվության: Դե դուք էլ այփադների դիմաց նստած, «նա ստարտ» սպասեք, որ «հուժկու» հակահարված տաք ինձ ու ձեր մաս-մեդիաներում գրեք`«Տեսեք, թե Պերմի տարածաշրջան Տուպիցա գյուղի մեր հայրենակիցը ինչպիսի ջախջախիչ հարված է հասցրել Նաիրա Զոհրաբյանին»: Ամենաշատը ինձ զվարճացնում են նման վերնագրերով «ջախջախումները»:
Ի դեպ, Տուպիցա գյուղ կա, ինչպես և կա` Խրենովո անվամբ գյուղ:
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից