Քաղաքական

02.07.2020 10:21

Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին․ «Ժողովուրդ»

Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին․ «Ժողովուրդ»

Չնայած հուլիսի 1-ը՝ ՀՀ դատախազության աշխատակցի օրը, պայմանավորված կորո- նավիրուսային իրավիճակով չնշվեց այնպիսի մեծ շուքով, ինչպես նախորդ տարիներին, այնուամենայնիվ համավարակը չխանգարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության շատ դատախազներ պարգեւատրվեն: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պարգեւատրված դատախազները պատահական մարդիկ չեն:

Երեկ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ «Մխիթար Գոշի» մեդալով պարգեւատրվել են գլ­խավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույ­թի օրինականության նկատմամբ-հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը, գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատա­կան վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը եւ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժ­նի պետ Գուրգեն Հակոբյանը:

Իսկ ովքեր են նրանք. Արսեն Մարտիրոսյանը սերտ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատվելով Լոռու մարզի դատախազի պաշտոնից՝ նշանակվել է գլ­խավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հս­կողության վարչության պետ: Ավելին, նա ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն է:

«Միխթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հա­րուցված քրեական գործը հսկող դատախազ Արմեն Փանոսյանը: Միգուցե «Մխիթար Գոշ» մեդալն էլ տվեցին նրա համար, որ հանձն է առել պատասխանատվության կանչել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Իսկ այլդ մեդալով պարգեւատրված երրորդ ան­ձը՝ Գուրգեն Հակոբյանը, եւս հանդիսանում է Արթուր Դավթյանի մտերիմներից: Ավելին, դատախազությունում տարածված լուրերի համաձայն՝ նրան եւս պատահական չեն պարգեւատրել: Իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ Գուրգեն Հակոբ­յանին ցանկանում են նշանակել ռազմական ոստիկանության պետ: Այստեղ նկատենք, որ ՌՈ ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանին պաշտոնավարելու համար մնացել է 19 օր, եւ չի բացառվում, որ փոփոխություններ լինեն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։