Լրահոս

01.07.2020 21:25


Հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կանգնած ուղևորներով փոխադրում են իրականացրել. ՔՏՀԱ

Հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կանգնած ուղևորներով փոխադրում են իրականացրել. ՔՏՀԱ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, հուլիսի 1-ին շարունակել են մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կանգնած ուղորներով փոխադրում են իրականացրել։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝ առանց դեմակի վարորդներ:

Արձանագրված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:

Վարորդների և ուղևորների շրջանում միաժամանակ իրականացվել են իրազեկման աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ թերությունները տեղում շտկելու և ՀՀ պարետի որոշման պահանջներին խստագույնս հետևելու նպատակով։

Տեսչական մարմնի կողմից վաղ առավոտից իրականացվող դիտարկումները և վերահսկողական գործառույթները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը