Կարծիք

01.07.2020 13:13


Քողարկված բանակցությունների արդյունքը ազգովի զգալու ենք մոտ ապագայում

Քողարկված բանակցությունների արդյունքը ազգովի զգալու ենք մոտ ապագայում

Դատելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունից՝ մենք նախապատրաստվում ենք խաղաղության: Հիմա դա ի՞նչ է նշանակում և կոնկրետ Արցախը դրա դիմաց ի՞նչ է վճարելու, նույն այդ խաղաղությանը նախապատրաստվող հայ ազը չգիտի:

Ի՞նչ է բանակցվում այսօր, ի՞նչ սպասել, ի՞նչ չսպասել, կրկին մնում է փակ դռների հետևում: Հիշեցման կարգով ասեմ, որ Լավրովի արված հայտարարությունը մինչ օրս մնացել է անպատասխան և չկա նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերքող կարծիքը:

Նույն ժամանակահատվածում երկրում համավարակի և արտակարգ դրության պայմաններում Նիկոլը արագ ռեժիմով ուզուրպացնում է ՍԴ-ն: Նախագահի աթոռին նստած անձն էլ հրապարակային ասում է՝ «ինձ վրա հույս չդնեք»:

Մտածեք հայեր, քանի դեռ շատ ուշ չի, մտածե՛ք...

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը