Լրահոս

01.07.2020 11:09


Արսեն Թորոսյանը հիմա էլ որոշել է ոչնչացնել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը․ «Իրավունք»

Արսեն Թորոսյանը հիմա էլ որոշել է ոչնչացնել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը․ «Իրավունք»

Առողջապահության համակարգի քանդող նախարար Արսեն Թորոսյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, ի թիվս այլ առողջապահական հիմնարկների, որոշել է քանդել նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտը: Բոլոր դեպքերում իր գործողությունները այդ բուժհաստատության դեմ վկայում են այդ մտադրության մասին:

Երեւի բոլորն են հիշում, թե ինչ աղմուկով նա փոխեց Ուռուցքաբանության ինստիտուտի տնօրենին, որից հետո մեծ կոնֆլիկտներ տեղի ունեցան ինստիտուտի կո­լեկտիվում, իսկ ինքը՝ նախարար կոչեցյալը, վախկոտ ճագարի պես փա­խավ մամլո ասուլիսից, երբ նրան սկսեցին շատ կոնկրետ հարցեր տալ: Այդ դեպքե­րից հետո Ուռուցքաբանության ինստի­տուտը լքեցին բազմաթիվ փորձառու կադրեր, իսկ մթնոլորտը այդպես էլ չառող­ջացավ:

Բացի կադրային խնդրից, հիվանդա­նոցն ունի նաեւ դեղամիջոցներով սպա­սարկման խնդիր: Ինչպես հայտնի է, օրեն­քով սահմանված կարգով քաղցկեղով հիվանդների համար նախատեսված են անվճար դեղամիջոցներ, սակայն ինչպես մեր թերթը բազմիցս գրել է, մենք ստանում ենք եւ շարունակում ենք ստանալ բողոք­ներ, որ հիվանդներին ստիպում են սեփա­կան միջոցներով ձեռք բերել դեղորայք, իսկ ինստիտուտից բացատրում են, թե իրենք չեն մասնակցել ինչ-ինչ տենդերնե­րի, որի պատճառով օրենքի այդ դրույթը ինստիտուտում չի գործում: Սակայն մեզ հայտնի է, որ մի շարք մասնավոր հիվան­դանոցների համար նման դեղորայք պե­տությունը տրամադրում է:

Հետեւապես, վերադառնում ենք այն հարցին, թե ինչու է Արսեն Թորոսյանը ցանկանում քայքայել Ֆանարջյանի ան­վան ինստիտուտը: Պատասխանները կա­րող են լինել հետեւյալը.

1. Թորոսյանը հանդիսանում է միջազ­գային մաֆիայի ներկայացուցիչ, որի նպատակն է ոչնչացնել Հայաստանում առողջապահական համակարգը ընդհան­րապես, իսկ Ֆանարջյանի անվան ինստի­տուտը հանդիսանում է այդ համակարգի կարեւորագույն օղակներից մեկը:

2. Թորոսյանը նպատակադրվել է ոչն­չացնել ինստիտուտը, որպեսզի ձեռք գցի դրա շենքին եւ սարքավորումներին, մաս­նավորեցնի դրանք եւ հետագայում նորից վերաբացի, սակայն արդեն մասնավոր հիմունքներով: Այդ վարկածի օգտին խոսում է նաեւ այն, որ ժամանակին Նիկոլն ու Թո­րոսյանը խոսում էին ուռուցքաբանու­թյան նոր կենտրոն ստեղծելու մասին: Ընդ որում, պարզ չէր, թե որն է լինելու եղած ինստիտուտի ճակատագիրը այդ դեպքում: Խոսելուց այն կողմ, իհարկե, գործն առաջ չանցավ: Ոչ մի տեղ նոր կենտրոնի վերաբերյալ ոչ մի շարժ չկա: Հետեւապես, կարելի է ենթադրել, որ խոս­քը գնում էր եղած կենտրոնը լուծարելու եւ նույն տեղում արդեն մասնավոր հիմունք­ներով «նոր» կենտրոն ստեղծելու մասին:

3. Թորոսյանը բիզնես է անում տարբեր մասնավոր ընկերությունների միջոցով, իսկ Ֆանարջյան ինստիտուտի հետ բիզ­նես անելը ավելի դժվար է: Հայտնի է, որ մասնավոր բուժհաստատություններով, որոնցից մեկը նաեւ հենց իրենն է, փող լվալը շատ ավելի հեշտ է: Այս վարկածի օգտին խոսում է նաեւ այն, որ շուրջ մեկ տարի առաջ Թորոսյանի անվան հետ պայթեց մեծ սկանդալ, երբ նա պետական հսկայական միջոցներ ուղղում էր իր, իր կնոջ, բարեկամ-ընկերների բուժհաստատություններին համապատասխան չա­փով պակասեցնելով դրանք այլ նմանա­տիպ հիվանդանոցներից: Դրա օգտին է խոսում նաեւ այն, որ հենց կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում Թորոսյանը համագործակցում եւ ֆինանսական մի­ջոցներ էր ուղղում ոչ բոլոր հիվանդանոց­ներին, ինչի հետեւանքով կորոնավիրուսային հիվանդները հարյուրներով հերթի մեջ էին սպասում բուժման, իսկ հիվանդա­նոցային հնարավորությունները չէին օգտագործվում:

Թեեւ Արսեն Թորոսյանը կատարել է այնքան հանցագործություններ, որ մեկով ավելի, մեկով պակաս արդեն էական չէ: Սակայն Հայաստանի ուռուցքաբանու­թյան գլխին կախված վտանգը դառնում է խիստ առարկայական:

Այս խորագրի վերջին նյութերը