Լրահոս

01.07.2020 11:02


12 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 523 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

12 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 523 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 523 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 065-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 602-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 5215 է, ընդհանուր առողջացածներինը՝ 14 563, փաստացի բուժվողներինը՝ 10 900: Մեկ օրում թեստավորվել է 1821 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 113 665 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը