Քաղաքական

01.07.2020 10:57

Իշխանությունները նախատեսում են սեպտեմբերին վավերացնել նաև Ստամբուլյան կոնվենցիան․ «Իրավունք»

Իշխանությունները նախատեսում են սեպտեմբերին վավերացնել նաև Ստամբուլյան կոնվենցիան․ «Իրավունք»

Վերջին շրջանում Հայաստանում քննարկվող ամենաակտուալ հարցե­րից է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան», որն առավել հա­ճախ կոչվում է պարզապես Ստամբուլյան կոնվենցիա՝ այն քաղաքի անունով, որտեղ այդ փաստաթուղթը ստորագրվել է 2011 թվականին: Ինչ խոսք, Ստամբուլյան կոնվենցիան շատերի զարմանքը, որոշների հիացմունքը, իսկ ահա շատ-շատերի էլ զայրույթն առաջացրեց: Այս ամենին հաջորդեց նաեւ Հայկական ար­ժեքների պաշտպանության «Կամք» հա­սարակական նախաձեռնությամբ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ իրականաց­վող ստորագրահավաքը, որն էլ իր հեր­թին մի քանի տասնյակ հազարի ստորագ­րություն հավաքեց: Տեւական ժամանակ է, ինչ այս մասին խոսակցությունները լռեցին:

Համավարակը կարծես շատերի բերանը փակեց, սակայն արի ու տես, որ որոշներն էլ երկրում տիրող արտակարգ դրության պայմաններից փորձում են օգտվել: Մեր աղբյուրը հայտնում է, որ սեպ­տեմբերի վերջին իշխանությունները նա­խաձեռնել են վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Մեր աղբյուրը նշում է, որ արտակարգ դրության ռեժիմի երկա­րաձգումը մինչեւ դեկտեմբեր այնպիսի հարցերի պատասխաններ նաեւ լուծում­ներ կտա, որոնք օրվա իշխանություննե­րի հանգիստ քունը խաթարել են:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։