Քաղաքական

01.07.2020 10:53

«Սկզբունքային» նախարարը. ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չհրաժարվեց ծխախոտ արտադրող ընկերության օգնությունից․ «Ժողովուրդ»

«Սկզբունքային» նախարարը. ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չհրաժարվեց ծխախոտ արտադրող ընկերության օգնությունից․ «Ժողովուրդ»

2019 թ. ապրիլի 2-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել էր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի առաջարկին՝ ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից սոցիալական, առողջապահական որեւէ ծրագիր ֆինանսավորելու վերաբերյալ, եւ հայտարարել, որ դա անթույլատրելի է համարում:

«Ցանկացած առողջապահական հարց լուծող կազմակերպություն՝ լի­նի պետական, թե մասնավոր, չպետք է համագործակցի որեւէ ծխախոտային ընկերության հետ՝ թե´ ֆինանսական, թե´ ոչ ֆինանսական առումով»,-նշել էր նա:

Այս հայ­տարարության ֆոնին հետաքրքիր էր արձանագրել, որ այս տարվա մարտի 26-ին «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը կորոնավիրուսի կանխարգելմանն ու հաղթահար­մանն ուղղված միջոցառումների աջակցության գանձապետական հաշվին է փոխանցել 100 միլիոն ՀՀ դրամ վարակի տարածումը կանխելու եւ բուժաշխատողներին աջակցելու նպատակով: Եվ հայտնի է, որ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմում է նաեւ «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը զբաղվում է ծխախոտի արտադրությամբ եւ վա­ճառքով:

Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 24-ին գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն՝ հասկանալու համար՝ ինչպես է նա­խարար Թորոսյանը համաձայնել այս պարագայում աջակցություն ստանալ ծխախոտային ընկերությունից, արդյոք այս դեպքը թույլատրելի է համարել: Եվ ահա, երեկ՝ հունիսի 29-ին, նախարարությունից պարզաբանեցին, թե հավաքագրված դրամական միջոցներն Առողջապահության նախարարությանը վերաբաշխվում են կառավա­րության որոշումների հիման վրա: Ստացվում է՝ նախարար Թորոսյանն ամեն դեպքում իր վրայից փորձեց գցել պատասխանատվությունը, ինչից ստացվում է, որ ծխա­խոտային ընկերություններից պետք եղած ժամանակ օգնություն ստանալը ոչ թե անթույլատրելի է, այլ նաեւ խրախուսելի: Համաձայնեք՝ սկզբունքային տեսակետ է:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։