Երևանի Անդրանիկի 149 հասցեում հնչել են կրակոցներ, հայտնաբերվել են արնանման հետքեր
Այսօր՝ հունիսի 30-ին, Երևանում, ժամը 15:30-ի սահմաններում Երևանի 1-03 շատպօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել է Անդրանիկի 149 շենքի բնակարաններից մեկը, որտեղ գլխի մասում ստացած վնասվածքներով առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում և բակում հայտնաբերել են արնանման հետքեր:
Դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները, տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հնչել է նաև 3 կրակոց և այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տեղեկության իսկությունը և դեպքի վայրում փնտրում են պարկուճ կամ գնդակ: