Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել երիտասարդին, նրա մոր ինքնազգացողությունը վատացավ (տեսանյութ)
Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի Varks.am-ի մասնաճյուղի մոտ քիչ առաջ մի կնոջ ինքնազգացողությունը վատացավ այն բանից հետո, երբ ոստիկանները փորձում էին բերման ենթարկել նրա որդուն: Քաղաքացիները օգնություն ցուցաբերեցին կնոջը:
Մինչ այդ երիտասարդը վեճի էր բռնվել ոստիկանների հետ, ովքեր կարգավորում էին կազմակերպության մասնաճյուղի մոտ գոյացած մեծ հերթը:
Նշենք, որ ժամեր շարունակ տասնյակ քաղաքացիներ իրենց հերթին են սպասում Varks.am կազմակերպության մասնաճյուղի մոտ: