Երևանում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Volkswagen-ին և դիմել փախուստի. վերջինս էլ բախվել է Mercedes-ին
Այսօր՝ հունիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության կրթահամալիրի դիմաց, Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կայանված վիճակում գտնվող Mercedes ML 350 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և վիրավորներին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենա, ով ոչ միայն վթարային իրավիճակ է ստեղծել Volkswagen-ի վարորդի համար, այլև հարվածել է Volkswagen-ի ձախ կողմի հետևի հատվածին, ինչից հետո Volkswagen-ի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, ստացած հարվածից առաջ է ընթացել և բախվել Mercedes-ին, իսկ վթարային իրավիճակ ստեղծած վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, ինչպես նաև ձռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարային իրավիճակ ստեղծած, Volkswagen-ին հարվածած ու փախուստի դիմած վարորդին ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Volkswagen-ի վարորդն ու 2 նրա ուղևորները մասնագիտությամբ բժիշկներ են, վարորդը Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում, ամենաթեժ կետերում, զորացրվելուց հետո աշխատում է որպես բժիշկ և իր 2 ուղևորների հետ, ովքեր նույնպես բժշկներ են, բազմաթիվ կյանքեր են փրկել։ Այս օրերին էլ բժշկական օգնություն էին ցուցաբերում կորոնավիրուսով վարակակիրներին։