Քաղաքական

01.04.2011 16:45


Ա. Մարտիրոսյանը խիստ բացասական է գնահատում ընդդմադիր մամուլի հարձակումները Րաֆֆի Հովհաննիսյանի վրա

Ա. Մարտիրոսյանը խիստ բացասական է գնահատում ընդդմադիր մամուլի հարձակումները Րաֆֆի Հովհաննիսյանի վրա

«Վերջին շրջանում Տեր–Պետրոսյանին սատարող և իշխանական մամուլը համատեղ հարձակում է գործում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի վրա։ Ինչպես ե՞ք գնահատում այդ գործելաոճը»,–«Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանից հերտաքրքրվել է «7օր»–ը։ Նա նախ նշել է, թե այս միտումը միայն վերջին շրջանում չէ, որ նկատվում է։

Սա հերթական արարն է, ինչը խիստ բացասական եմ գնահատում, որովհետև իրականությունից կտրված տեղեկություն են տեղադրում, լուտանքների, հարձակումների մի ամբողջ կրակահերթ է իրար հետևից տեղի ունենում։ Դա դրական առումով ներքաղաքական զարգացումների վրա չի կարող ազդել։ Բայց ոչինչ։ Նմանատիպ երևույթներ մենք էլի ենք նկատել Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ։ Ինքը ժամանակի ընթացքում ապացուցել է և՛ այդ լուրերի ստահոդությունը, և՛ այդ պատվիրատուների ով լինելն է հետագայում պարզվել։ Չնայած որ որոշակի առումով դա դրական է, քանի որ երկու կողմերից էլ տեսնում ենք հզոր հարձակում «Ժառանգության» և հատկապես Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ, ինչը միանշանակ մեկ երևույթի մասին է խոսում. որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ընդգծված քաղաքական առաջնորդ է քաղաքական դաշտում, և, բնականաբար, քանի որ մեզ մոտ քաղաքական մշակույթը այն աստիճանի չէ, ինչը Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ, դրա համար էլ նման դրսևորումներ, հարձակումներ ենք տեսնում,–ասել է Ա. Մարտիրոսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը