Լրահոս

30.06.2020 12:12


Սպանություն՝ «Սիլ Ինշուրանսի» գրասենյակում. հրազենային վնասվածքով տղամարդն օգնություն է խնդրել` ի պատասխան կտրել են ականջը

Սպանություն՝ «Սիլ Ինշուրանսի» գրասենյակում. հրազենային վնասվածքով տղամարդն օգնություն է խնդրել` ի պատասխան կտրել են ականջը

Լոռու մարզում գործող ապահովագրական «Սիլ Ինշուրանս» ընկերության գրասենյակում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության գործը նոր զարգացումներ է ստացել. հայտնաբերվել է ականատեսը, ով, տեսնելով կատարված դաժանությունը, դիմել էր փախուստի։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել 2019թ հունվարի 15-ին՝ ապահովագրական ընկերության գրասենյակում։

Առանձնակի դաժանությամբ սպանության հիմքում եղել են զոհի՝ Մարությանի, հետ ունեցած անբարյացակամ հարաբերությունները։

Գրասենյակի ղեկավարը ծանոթ է եղել Մարությանի հետ վատ հարաբերությունների մեջ գտնվող երիտասարդի հետ ու հենց նրանց առաջարկով էլ նրան օրը ցերեկով հրավիրել է իր գրասենյակ, որտեղ ժամանել են նաև նրա հակառակորդները՝ երեք ընկեր։ Գրասենյակ մուտք գործելուց հետո երիտասարդներից մեկն իր մոտ պահվող ատրճանակով կրակոցներ է արձակել Մարությանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ։ Կքանստած վիճակում վերջինս խնդրել է իրեն հիվանդանոց տեղափոխել, սակայն այդ պահին մոտեցել է մյուս երիտասարդը, ում հետ Մարությանն ունեցել է անձնական լարված հարաբերություններ և, իր մոտ գտնվող դանակով հիմքից կտրել նրա ձախ ականջախեցին՝ լրիվ ամպուտացնելով այն, ապա կտրել նաև աջ ականջախեցու վերին հատվածը։ Կատարվածից հետո Գրասենյակի ղեկավարը մաքրել է արյան հետքերը, վերցրել պարկուճները ու հեռացել, իսկ մյուսները՝ դիմել փախուստի, նրանց թվում երրորդ ընկերը, որի աչքի առաջ տեղի էր ունեցել այս դաժանությունը։ Վիրավորում ստացած Մարությանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է հեմոռագիկ և տրավմատիկ շոկից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում երկու ընկերոջը մեղադրանք է առաջադրվել առանձին դաժանությամբ կատարված սպանության, իսկ գրասենյակի ղեկավարին՝ օժանդակության համար։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ վերջերս հայտնաբերվել է նաև չորրորդ անձը, ով ականատես էր եղել սպանությանը և մեղադրանք առաջադրել՝ կատարվածի մասին իրավապահներին չհայտնելու համար։ Քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Այս խորագրի վերջին նյութերը