14 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 415 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում հունիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25 542-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 14 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 590-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 751 է, ընդհանուր առողջացածներինը՝ 14 048, փաստացի բուժվողներինը՝ 10904: Մեկ օրում թեստավորվել է 1273 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 111,844 քաղաքացի: