Իշխանությունները վրդովված են Ռուստամ Բադասյանից, կարծում են՝ նա է այս իրավական անգրագիտության և ՍԴ հարցում իրենց խայտառակվելու թիվ 1 պատասխանատուն․ «Հրապարակ»
Իշխանական իրավաբան պատգամավորներն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հանգստյան օրերին քննարկումների մեջ են եղել: «ՍԴ-ի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ են մշակել, որ սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու խոչընդոտները վերացնեն:
Իշխանական թիմում խիստ վրդովված են, կարծում են, որ այս իրավական անգրագիտության եւ իրենց խայտառակվելու թիվ 1 պատասխանատուն Ոուստամ Բադասյանն է, եւ Փաշինյանը նրան պետք է օր առաջ ազատի: Բադասյանը փորձում է մեղմել թիմի զայրույթը եւ որոշել է գերակատարել «պլանն» ու ուղիներ գտնել, որ այլ օրենքներում փոփոխություններով դադարեցվեն նաեւ արձակուրդում գտնվող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները:
«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, ՍԴ դատավորներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք՝ 30 աշխատանքային օր, այսինքն՝ շուրջ 1 ամիս Թովմասյանն արձակուրդում է լինելու, հետեւաբար՝ ՍԴ նախագահ, սակայն այդ ընթացքում նա չի մասնակցելու ՍԴ նիստերին, նրա լիազորությունները կարող են դադարեցվել նրա՝ արձակուրդից վերադառնալու օրը միայն: Սակայն պարզվում է՝ մի նյուանս էլ կա. ՍԴ օրենքի համաձայն, ՍԴ-ում քվորումի բացակայության պարագայում նախագահի ԺՊ-ն կարող է հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին, որոնք կմասնակցեն նիստերին եւ որոշումների կայացմանը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: